26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ եք դուք կրկնակի պատժում. Հրապարակ

Պաշտպանության նախարարության վերաբերյալ մարտի 15-ին երկու լուր հրապարակվեց.

1. Առանձնակի մեծ չափերի կաշառք ստանալու ժամանակ ձերբակալվել է ՀՀ ՊՆ դեպարտամենտի աշխատակից Արսեն Շիրինի Ղարիբջանյանը:

2. Տավուշի սահմանային զորամասերից մեկի մարտական դիրքերում մահացել է 19-ամյա զինծառայող Կամո Մարտիրոսյանը: Քրեական գործը ինքնասպանության հասցնելու հատկանիշներով է:

Վերջին մեկ տարվա ընթացքում, ցավոք, բանակում մահերը, վիրավորները շատ են: Հիմնականում թշնամու կրակոցից: Ծանոթանում ենք նրանց ընտանիքների սոցիալական պայմաններին: Կամո Մարտիրոսյանի ընտանիքը բնակվում է սոցիալական ծայրահեղ պայմաններում. 5 երեխաների հայրը հիվանդ է ու չի աշխատում: Մայրը հավաքարար է` չնչին գումարով: Ստացած գումարն անգամ աշխատավարձ չի կարելի կոչել:

Հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ զոհված Ռուբեն Ալեքսանյանի ընտանիքը եւս ապրում է սոցիալական ծանր պայմաններում: Մարտական դիրքում հակառակորդի գնդակից զոհված Կարեն Գալստյանի ընտանիքը նույնպես սոցիալապես շատ ծանր վիճակում է  ապրում:

Ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գծում զոհված ժամկետային զինծառայող Սիմոն Ճավոշյանի ընտանիքը նույն օրին է: Հակառակորդի կրակոցից վնասվածք ստացած զինծառայաող Արման Ստեփանյանի ընտանիքը անտանելի պայմաններում է ապրում եւ այլն, եւ այլն: Այս ընտանիքները գոյատեւման խնդիր ունեն: Երկու տարով կերակրողին ուղարկում են բանակ ու  …  Այս խնդրին շատ է անդրադարձ կատարվել: Նախարար Սեյրան Օհանյանն ինքը ընդունում է բացասական երեւույթի գոյությունը, սահմանին ծառայողների ընտանիքները սովորաբար ապրում են անտանելի պայմաններում:

Ընթերցողին կխնդրեի հասկանալ ինձ այնպես, ինչպիսի նկատառումներով գրում եմ սա: Թող որեւէ զինվոր սահմանին չզոհվի, ոչ էլ ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում: Թե հարուստի, թե աղքատի, թե պաշտոնյայի, թե չարքաշ հողագործի որդիները մեր երկրի քաղաքացիներն են, մեր եղբայրները:

Բայց խոսում ենք հայաստանյան օրինաչափության մասին. ինչու են հենց նրանք հասել սահմանի բերան, որովհետեւ Արսեն Ղարիբջանյանի պես պաշտոնյաները փող են վերցնում ու տեղավորում ծառայության ուր պատահի, հոսպիտալում կազմակերպում ծառայությունը, ծառայության ընթացքում թողնում տանը գիշերել ու քանի դեռ կա կաշառքը, քանի դեռ զինկոմը, բժիշկը, հրամանատարն ու չգիտեմ թե ովքեր կաշառք են վերցնում, այսպես է լինելու, իսկ աղքատը դատապարտված է, նա չունի էդ փողը: Ասացվածքն ասում ` տերովին տերն ա տարել, անտերին ` գելը:

Կարող է մեկնումեկն ինձ բացատրել, թե ո՞ւմ է պետք վիճակահանություն կոչվածը, եթե դրա արդյունքում եւս ընչազուրկ ընտանիքի զավակներն են հասնում սահմանային զորամասեր: Առանց այն էլ նրանց համար պատիժ է սոցիալական ծանր պայմաններում հայտնվելը. ինչո՞ւ եք դուք կրկնակի պատժում այդ ընտանիքներին:

,

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ