14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հրամանատարը զեկուցագիր գրեց, որ հրաման չեմ կատարում.սրտի հիվանդությամբ տառապող զինվորը պատմում է

«Ծառայությանս երկու-երեք ամսվա ընթացքում անընդհատ ինձ վատ եմ զգացել: Մի քանի անգամ եղել եմ բուժկետում, որտեղ արձանագրվել է, որ ես բարձր ճնշում եմ ունենում և սիրտս արագ է աշխատում:

Վերջին անգամ  պալիգոններ ենք բարձրացել՝ «բռոնըվի կասկով»  2 կիլոմետր դիք էր: Շատ դժվար բարձրացա, երբ տեղ հասանք ու պետք է շարվեինք՝ չկարողացա: Նստել էի գետնին, որովհետև սրտիս շրջանում սուր ծակոցներ ունեի: Հրամանատարը կանչում էր ու չէի կարողանում տեղիցս բարձրանամ: Հրամանատարը զեկուցագիր գրեց, որ հրաման չեմ կատարում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց  ժամկետային զինծառայող Արմեն Կորյունի Աբրահամյանը:

Արմենը նշեց, որ չնայած նախորդ դեպքերում իրեն միայն սրտի կաթիլներ են տվել, այս անգամ, երբ արդեն եղել էր Henaran.am-ի անդրադարձը՝ իրեն տեղափոխել են Մուրացանի հոսպիտալ:

«Ես գիտեմ, որ Պաշտպանության նախարարը, եթե իմանա իմ վիճակի մասին հաստատ օբյեկտիվ լուծում կգտնի»,-ընդգծեց Արմենը:

Հիշեցնենք, որ օրերս մեք հրապարակել էինք հարցազրույց ժամկետային զինծառայող Արմեն Կորյունի Աբրահամյանի հետ:

Պաշտպանության նախարարության լրատվության վարչությունից մեզ հայտնեցին, որ կարձագանքեն զինվորի ահազանգին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ