04 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախին նվիրված քննարկում Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանում

Մարտի 4-ին ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ ՌոբերտԱվետիսյանը մասնակցել է Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանում կազմակերպված քննարկմանը՝նվիրված Արցախին առնչվող խնդիրներին: Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Արցախի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ինչպեսնաև 2015 թ. ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցածԲերքլիի Կալիֆորնիայի համալսարանում ընտրությունների կառավարման հետազոտության կենտրոնիտնօրեն Քերին Մաք Դոնալդը և ԱՄՆ Կալիֆորնիայի Սանտա Կրուզ շրջանային վարչակազմիներկայացուցիչ Գեյլ Պելերինը: […]

Կկառուցվեն նոր ջերմատներ եւ կհիմնվեն նոր այգիներ

  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է իսպանական «Գլոբալ դեզառոլոս և ինժեներիա» բաժնետիրականընկերության փոխնախագահներ Մանուել Վալդեսին և Անտոնիո Լուկեին` գյուղատնտեսության ոլորտում փոխըմբռնման հուշագրով նախատեսվողհամատեղ ծրագրերը քննարկելու նպատակով: Հուշագրի շրջանակներում, որը ստորագրվել էր 2015 թվականի հունվարին  ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Գլոբալ դեզառոլոս ևինժեներիա» ընկերության միջև, կազմակերպությունը ձեռնամուխ է եղել Հայաստանում կառուցել 5 հա ջերմոցային […]

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները տարածաշրջանային խնդիրներ են քննարկել

Մարտի 10-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Մոսկվայում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպմանն անդրադարձ արվեց երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխգործակցությանը, պարբերական խորհրդատվությունների անցկացմանը։ Նախարարներ Նալբանդյանն ու Լավրովը մտքեր փոխանակեցին հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը ստորագրեցին Հայաստանի և […]

Մայրաքաղաքի կոմունալ տնտեսությունը կղեկավարի Հրայր Անտոնյանը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության աշխատակիցների և ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության շրջանակում ներկայացրել  է վարչության նորանշանակ պետ Հրայր Անտոնյանին: Շնորհակալություն հայտնելով վարչության նախկին պետ Կառլեն Ղազարյանին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար, քաղաքապետն ընդգծել է, որ այն եղել է սրտացավ և հաջողված: Հատկանշելով մայրաքաղաքի համար ոլորտի կարևորությունը, Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել […]

Վարչապետն այցելել է Կոտայքի մարզ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է «Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն»-ի պոլիկլինիկայում, ծանոթացել այստեղ իրականացված վերանորոգման աշխատանքներին և քաղաքացիների համար ստեղծված ժամանակակից պոլիկլինիկական ծառայության պայմաններին: Պոլիկլինիկայի մասնաշենքի  վերանորոգման և գույքի ձեռք բերման համար 2015 թվականին պետբյուջեից տրամադրվել է  շուրջ 150 մլն  դրամ: Տեղեկացվել է, որ պոլիկլինիկան […]

Սմբատ Այվազյանի շիրիմին /ֆոտո/

Այսօր պետական-քաղաքական գործիչ Սմբատ Այվազյանի մահվան տարելիցի կապակցությամբ Եռաբլուր պանթեոն էին այցելել նրա ընտանիքի անդամները, հարազատները, ընկերները: Հուշաքարի մոտ ծաղիկներ խոնարհելու էին եկել  «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

Վլ. Պուտինը պարգեւատրել է Գագիկ Աբրահամյանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայկական «Ջեյ Սի Էյ» ոսկերչական ընկերության տնօրենների խորհրի նախագահ Գագիկ Աբրահամյանին պարգևատրել է ՌԴ «Բարեկամության» շքանշանով:  ՌԴ նախագահը պետական պարգևներով պարգևատրել է մի խումբ ականավոր ռուսների, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիների, գրում է kremlin.ru-ն։ Պարգևատրվածների թվում է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի, հայկական «Ջեյ Սի Էյ» ոսկերչական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ  Գագիկ Աբրահամյանը, ով […]

Առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառություն

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք, հայտնաբերվել է շուրջ 250 գրամ «մետանֆետամին» տեսակի թմրամիջոց, մեղադրանք է առաջադրվել 4 անձի, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ 2016 թվականի փետրվարի 22-ին ՀՀ […]

Բուժաշխատողների ՇՄԶ նոր մոդել Հայաստանում

Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում ներդրվում է Շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտային համակարգ և բուժաշխատողների հավաստագրում: 2015 թվականի հոկտեմբերի 10-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-113-Ն օրենքը, որը արմատական փոփոխություններ է նախատեսում բուժաշխատողների մասնագիտական որակների շարունակական բարձրացման ներկայիս մոդելում` այն համահունչ դարձնելով միջազգայնորեն […]

Արոնյանը կմրցի Անիշ Գիրիի հետ

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում այսօր՝ մարտի 10-ին մեկնարկում է շախմատային մրցաշար, որին մասնակցում է նաև շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը: Մրցաշարի բացման արարողությունը կկայանա մարտի 10-ին, իսկ առաջին մրցափուլը կլինի մարտի 11-ին: Գրոսմայստերների առաջին պարտիան կմեկնարկի Երևանի ժամանակով 15:00-ին: Լևոն Արոնյանի մրցակիցն առաջին մրցափուլում կլինի Նիդեռլանդները ներկայացնող 21-ամյա Անիշ Գիրին: Մյուս զույգերն են՝ Սերգեյ Կարյակին-Պետեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի