26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Երեք սոցիալական խնդրի լուծում՝ մեկ նիստում

Սոցիալական խնդիրները բազմազան են եւ առնչվում են բնակչության տարբեր շերտերին: Հաճախակի խոսակցությունների թեմա է կառավարության կողմից դրանց նկատմամբ մոտեցումը եւ իրականացվող քայլերը: Ոմանք պարզապես ցանկություն չունեն տեսնել այդ քայլերը, մյուսների համար էլ դրանք աննկատ են մնում ընդհանուր լրատվական հոսքում:

Կառավարության վերջին նիստում միանգամից երեք կարեւոր սոցիալական նշանակության խնդիրների վերաբերյալ որոշումներ ընդունվեցին, որոնք իրենց դրական ազդեցությունն են ունենալու հազարավոր մարդկանց համար: Դրանից առաջինը վերաբերվում էր զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձանց հետագա անվճար բուժման ու սպասարկմանը:

Այդ անձիք այսուհետ պետության կողմից անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն ու սպասարկում կստանան: Տարեկան զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված, սակայն բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չճանաչված այդ մարդկանց թիվը 70-ից 90 հոգի է:

Մինչ այս որոշումը նրանք չունեին անվճար բուժման իրավունք եւ այդ հարցը փորձում էին լուծել հաշմանդամություն կարգավիճակ ստանալու միջոցով: Երկրորդ որոշումը առանձին կատեգորիայի զինծառայողների սոցիալական պաշտպանության մակարդակը բարձրացնելու, զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա պարգևավճարների բարձրացմանն է վերաբերվում:

Մասնավորապես, զինվորական կենսաթոշակ ստացող՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների մասնակիցներին տրվող պարգևավճարի չափը սահմանվել է 12000 դրամ՝ 8000 դրամի փոխարեն: 12000 դրամէ դարձել նաեւ աշխատանքային կենսաթոշակ (նպաստ) ստացող՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների մասնակիցներին տրվող պարգևավճարների չափերը՝ նախկին 5000 դրամի, 7000 դրամի և 8000 դրամի փոխարեն:

Ի դեպ, պարգեւավճարի չափերի բարձրացում ստացողների թվում են նաեւ պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի մասնակիցները, ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները Սոցիալական նշանակության երրորդ որոշումը կառավարության նույն նիստում ընտանեկան դրամագլխի օգտագործման արդյունավետությունը բարձրացմանն էր առնչվում: Բանն այն է, որ ընտանեկան դրամագլուխը, մինչև հաշվետիրոջ 18 տարին լրանալը, տնօրինվում է նաև հաշվետիրոջ, նրա ընտանիքի անդամի, հաշվետիրոջ ծնողի համար առողջության ապահովագրության համար՝ առավելագույնը ապահովագրավճարի 50 տոկոսի չափով, բայց մեկ անձի համար տարեկան ոչ ավելի, քան 72000 դրամ:

Վերլուծությունների համաձայն, այս դրույթն օգտագործվում է որպես ընտանեկան դրամագլխի գումարները կանխիկացնելու միջոց և չի ծառայում իր բուն նպատակին՝ ընտանիքի անդամի առողջապահական խնդիրների լուծմանը: Մասնավորապես, 2016թ.-ի ընթացքում (մինչև մարտի 9-ը) բանկերից ստացվել են շուրջ 299 պետական աջակցության հաշիվներից շուրջ 1340 անձի համար շուրջ 94 մլն դրամի ապահովագրության վճար կատարելու հարցումներ:

Մյուս կողմից, համաձայն տարեսկզբին ուժի մեջ մտած փոփոխությունների՝ ընտանեկան դրամագլխի գումարը կարող է տնօրինվել նաև նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալուց հետո, ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով պարբերական վճարումներ կատարելով, բայց ոչ ավելի, քան ամսական 25000 դրամը: 2016թ. մարտի 10-ի դրությամբ բանկերին է ներկայացվել ընտանեկան դրամագլխից պարբերական վճարումներ կատարելու շուրջ 700 դիմում, որոնց հիման վրա վճարվել է շուրջ 30 մլն դրամ գումար:

Հաշվի առնելով վերոնշյալը, կառավարությունը ուժը կորցրած է ճանաչել 2014թ. մարտի 6-ի «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» որոշման համապատասխան ենթակետը: Որոշմանը անդրադարձել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա կարեւորել է այն հանգամանքը, որ փոփոխության շնորհիվ կփակվեն առկա կոռուպցիոն բոլոր ճանապարհները և մարդիկ առանց կորուստների կկարողանան ստանալ համապատասխան գումարը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ