26 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԷՑ-ից զգուշացնում են

ՀԷՑ փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համարկհոսանքազրկվեն` Երևան քաղաքի` 11:00-13:30  Այգեստան 9փ. 21-78, Այգեստան 11փ. 66-169 սեփական տները, Չարենցի փ. 5, 7, 9 շենքերը, Նորքի Այգիներ 252-256 սեփական տները և հարակից հանրային բաժանորդները, Արմավիրի մարզի` 11:00-17:00 Ոսկեհատ գյուղը և Էջմիածին քաղաքը, Արագածոտնի մարզի` 11:00-12:00 […]

Վթար Իսակովի պողոտայում․ տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է

Փետրվարի 21-ին, ժամը 22.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են ՃԿԱԿ ՕԽ-ն և մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Toyota Corolla» մակնիշի 34 TF 757 պ/հ ավտոմեքենան բախվել է ծառին և ճամփաբաժան արգելապատնեշին, հրդեհվել: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` […]

Թեղուտում տղամարդն ընկել է հանքավայրի հորանն ու մահացել

Փետրվարի 21-ին, ժամը 14.18-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Լոռու մարզի Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի 9 մ խորությամբ հորաններից մեկը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները «Հատուկ Լեռնափրկարար Ծառայություն» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ հորանից դուրս են բերվել Հ. Ս.-ի (ծնվ. 1959 թ.) դին:

Ահաբեկչությունների շարք Սիրիայում․ 140 հոգի է մահացել /վիդեո/

Երեկ՝ փետրվարի 21-ին Սիրիայում ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհերի թիվը հասել է 140-ի, կան բազմաթիվ վիրավորներ։ Լրատվամիջոցների տվյալներով՝ Դամասկոսում ավելի քան 4 պայթյուն է տեղի ունեցել՝ քաղաքի տարբեր հատվածներում, գրում է bbc.com-ը։ Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:  

Խեղդամահ եղած նորածինը պոլիէթիլենային տոպրակում է եղել

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու նորածին երեխայի մահվան հանգամանքները։ այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: Փետրվարի 19-ին՝ ժամը 17.15-ին, ահազանգ է ստացվել, որ Մրգավետ գյուղում նորածին երեխայի դիակ կա: Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝  դատաբժշկի եւ փորձագետի հետ միասին։ Գյուղի Նժդեհի փողոցի վերջնամասում գտնվող դաշտերի մեջ […]

Թարմ քամած մրգահյութերը վտանգավոր են առողջության համար

Թարմ քամած մրգահյութերը վտանգավոր են ամենօրյա օգտագործման համար։ Դրանք հատկապես վնասակար են նրանց համար, ովքեր ցանկանում է նիհարել, ինչպես նաեւ փոքր երեխաների ծնողների, հայտնում է ВВС-ն։ Մեկ բաժակ մրգահյութը 6 թեյի գդալ շաքար է պարունակում, մինչդեռ շաքարի օրական չափաբաժինը հենց 6 գդալն է։ Ընդ որում, շաքար կա հացի, նրբերշիկի, սոուսների եւ այլ մթերքների մեջ, որոնք մենք […]

«Ինչու էին 88-ին «հիմար» հայրենակիցներս միլիոններով դուրս գալիս փողոց … »

Այ, օրինակ՝ հետաքրքիր է, եթե Ռուսաստան արևելք հարաբերությունները էլ ավելի սրվեցին և պատժամիջոցներ սկսեցին կիրառել նաև Հայաստանի դեմ , քանիսն են այսօրվա՝ դեպի Ռուսաստան Հայստանը տանողներից , պատրաստ BMW-ներից և Range-երից տեղափոխվել Lada-Kalina–ների և կլոր-ֆառ զրովեցների վրա, իսկ ոմանք էլ իրենց օխրաննիկներին հետևներից վիլիսներով ֆռցնելու: Մոնտեկառլոյի փոխարեն գնալ ,օրինակ ՝ Ростов ու Пермь, կազինո խաղալու: […]

Անկարայի պայթյունի պատասխանատվությունը ստանձնել են «Քուրդիստանի ազատության բազեները»

Փետրվարի 17-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Քուրդիստանի ազատության բազեներ» (TAK) կազմակերպությունը: Ինչպես հաղորդում է թուրքական «haberler» լրատվամիջոցը,  TAK-ը  կապված է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հետ (ՔԲԿ-PKK): TAK-ը ԱՄՆ-ի կողմից ներառված է ահաբեկչական խմբավորումների ցուցակի մեջ, գրում է Ermenihaber.am-ը: Կազմակերպության տարածած հայտարարության մեջ նշված է եղել, որ Անկարայում պայթյունն իրականացրել է իրենց […]

Հայկական գորգի զարդանախշերով հագուստի հավաքածու

Փետրվարի 19-ին Մեգերյան կարպետում կայացավ Տերյան կենտրոնի՝ հայկական գորգի զարդանախշերով հագուստի հավաքածուի առաջին ցուցադրությունը: Հագուստները ներկայացրին Atex Fashion Center -ի մոդելները: Լուսանկարները` Վահագն Գրիգորյանի:   

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի