04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Կալանավորված նախկին փոխնախարարը վիրահատվել է

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, զինված խմբի գործով մեղադրյալ Վահան Շիրխանյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ իր պաշտպանյալին վիրահատել են:

« Վիրահատությունը երեկ է տեղի ունեցել, ամեն ինչ բարեհաջող է անցել, այս պահին վիճակը բավարար է»,-ասաց պաշտպանը` հավելելով, որ դեռ պարզ չէ, թե որքան ժամանակ Շիրխանյանը կմնա հիվանդանոցում:

Նշենք, որ Շիրխանյանը ունի ոտքի թրոմբ։

Հիշեցնենք, որ անցյալ տարի, նոյեմբերի 25-ին եւ ավելի ուշ կալանավորված անձինք կասկածվում են Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք և ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ, նախատեսված` ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ