14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Թող Արծվիկ Մինասյանը զիջի

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանից  նաիրիտցիները պահանջել են իրենց ընդգրկել ստեղծված  աշխատանքային խմբում , որը մինչև ապրիլի մեկը պետք է ուսումնասիրի «Նաիրիտ»-ում առկա վիճակը:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում  գործարանի աշխատակից Արմեն Դեմիրճյանը տեղեկացրեց, որ իրենց պահանջը բավարարվել է:

«Երեկ նախարարությունից զանգեցին և մեր կողմից նախարարին ուղղված նամակին ի պատասխան խոստացան, որ մեր աշխատակիցներից երկու հոգի կընդգրկվեն ստեղծված աշխատանքային խմբի մեջ»,-տեղեկացրեց աշխատակիցը:

Աշխատակցի փոխանցմամբ` նաիրիտցիները ամուր են ու սկզբունքային : Կպայքարեն և թույլ չեն տա, որ «Նաիրիտ»-ը լուծարեն. « Թե ինչ ձևով կաշխատացնեն դա կորոշի աշխատանքային խումբը, քանի որ այն նոր է ձևավորվել նրա գործառույթների մեջ կմտնի նաև ներդնողների հետ բանակցություններ վարելը»:

Նաիրիտցիները ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանին են նաեւ դիմում, քանի որ գործարանի վերագործարկման հարցն էներգետիկայի նախարարության ենթակայությունից տեղափոխել Էկոնոմիկայի նախարարության ենթակայության ներքո:

«Մենք Արծվիկ Մինասյանին վստահում ենք, բայց ցավոք, վերագործարկման հարցով Էկոնոմիկայի նախարարությունը չի կարող զբաղվել, ճիշտ կլինի, որ հարցը շարունակի մնալ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ուշադրության ներքո»,-եզրափակեց Արմեն Դեմիրճյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ