«Կոկա-Կոլա»-ն տուգանվեց 50 միլիոն դրամով. ՏՄՊՊՀ որոշում
Այսօր կայացած նիստում ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում կայացրեց «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերությանը գերիշխող դիրքի չարաշահման համար կիրառել 50 միլիոն դրամ տուգանք: Վարչական վարույթը հարուցվել է «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ընկերության կողմից ներկայացված դիմում-բողոքի հիման վրա: Տեղեկացվեց, որ «Կոկա Կոլա» ՓԲԸ-ն մուտքի խոչընդոտներ է ստեղծել մրցակից ընկերությունների համար և «Ջերմուկ Ինթերնեյշնլ […]





































