14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայ բարերարների ճեմուղում նշել են Գալուստ Գյուբենկյանի ծննդյան 147-ամյակը

Մարտի 23-ին լրացավ հայազգի մեծ բարերար Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 147- ամյակը, և այդ առթիվ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Հայ բարերարների ճեմուղում կայացավ մեծանուն հայի հոբելյանին նվիրված միջոցառում:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ մեծ բարերարի անունը կրող դպրոցի սաների հետ ծաղիկներ դրեց Գալուստ Գյուլբենկյանի հուշակոթողի առջև:

Գյուլբենկյանի կյանքի և գործունեության մասին ուշագրավ դրվագներ պատմող համարներով ելույթ ունեցան Երևանի Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցի սաները:

ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ Գյուլբենկյանը հայապահպանության անկյունաքար էր համարում հայ եկեղեցին, ուստի նրա բարեգործական ամենամեծ ներդրումները կապված էին եկեղեցու հետ։

«Խորհրդային տարիներից առ այսօր «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնադրամը օգնում է Երևանի Մատենադարանին, մեծ բարերարի անվան կրթաթոշակներով են ապահովվում աշխարհի տարբեր երկրների հայազգի հարյուրավոր ուսանողներ», – նշեց նախարարը:

Նախարար Հրանուշ Հակոբյանն արժևորեց մեծ բարերարի ավանդը՝ Ցեղասպանությունից մազապուրծ հայությանը Լիբանանի Այնճար գյուղում և Բեյրութի Պուրճ Համուտ թաղամասում տեղավորելու գործում:
Գյուլբենկյանի կյանքի ու գործունեության, հետագայում՝ «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնադրամի բազմաբնույթ բարեգործական ծրագրերի մասին խոսեց դպրոցի տնօրեն Կարինե Զատիկյանը:
Միջոցառման մասնակից դպրոցականները խոստացան օրինակ վերցնել Գալուստ Գյուլբենկյանից և անմար պահել նրա անունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ