03 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ինչու են միասեռական դառնում. ուշագրավ բացահայտում

Միասեռականության այս շքերթը, որ տեղի է ունենում աշխարհում, հետեւանք է շրջակա միջավայրի աղտոտվածության, համոզված է բնապահպան Կարինե Դանիելյանը, ով հղում է անում ուսումնասիրություններին, ըստ որոնց` շրջակա միջավայրի աղտոտվածությունը էապես ազդում է հորմոնների վրա` խախտելով մարդու հորմոնալ համակարգը: Henaran.am-ի հետ զրույցում Կարինե Դանիելյանը նկատեց.

«Գիտնականները այսպիսի փորձ են արել. աղտոտված լճի մեջ գորտեր եւ ձկներ են լցրել: Պատկերացնում եք` էդ խեղճ կենդանիները կորցրել են իրենց օրիենտացիան: Սա է պատկերը անգամ կենդանիների մոտ, ուր մնաց մարդիկ:

Ես համոզված եմ, որ 21-րդ դարը կրոնի եւ գիտության մերձեցման ժամանակաշրջանն է լինելու: Աստվածաշնչում Աստված 6 անգամ զգուշացնում է, որ նման հարաբերությունները մեղք է, որի համար մարդը կպատժվի: Անգամ խոստանում է, որ այդ մեղքի համար այնպիսի անեծք կբերի մարդու վրա, որից ազատվել չի կարողանա: Եւ գիտեք` անգլերենով այդ անեծքը «AIDS» է թարգմանված` սպիդ»:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ