07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Զատկի տոնին ընդառաջ՝ ձուն կթանկանա՞

Տոներից առաջ շուկայում, սովորաբար, թանկացումներ են լինում: «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպություն նախագահ  Կարեն Չիլինգարյանը  Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ այս հարցում մեր շուկայում առաջընթաց է նկատվում:

«Զատկի  տոնին հաշված օրեր են մնացել: Արդեն  երկու  օր է մնացել, բայց դեռևս առանձնապես թանկացումներ չեն նկատվում: Մենք հենց հիմա էլ մոնիթորինգ ենք անցկացնում, ուսումնասիրություններ ենք անում», – ընդգծեց Կարեն Չիլինգարյանը` շեշտելով, որ, բարեբախտաբար,  վերջին երկու տարիներին մի դրական տեղաշարժ կա: Ձվի թանկացում Ամանորին ու Զատկին շափ փոքր է լինում:

«Հույս ունենք, որ այս տարի ևս ձուն չի թանկանա: Նախորդ տարի էլ վիճակը բավականին լավ էր: Կարելի է ասել՝ առաջընթաց ունենք: Առանձին փոքր խանութներում, չեմ բացառում լինում են թանկացումներ, բայց ընդհանուր առմամբ՝  վիճակը լավ է», – ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հկ նախագահը:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ