Ահաբեկչությունների շարք Սիրիայում․ 140 հոգի է մահացել /վիդեո/

Երեկ՝ փետրվարի 21-ին Սիրիայում ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհերի թիվը հասել է 140-ի, կան բազմաթիվ վիրավորներ։ Լրատվամիջոցների տվյալներով՝ Դամասկոսում ավելի քան 4 պայթյուն է տեղի ունեցել՝ քաղաքի տարբեր հատվածներում, գրում է bbc.com-ը։ Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: