24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Յուրաքանչյուր վախկոտ ունենում է լրջագույն փաստարկ

Նախկին արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանն անդրադարձել է պատգամավոր Գուրգեն Արսենյանի շուրջ ծավալվող քննարկումներին:

Միշտ խորին հարգանք եմ ունեցել Գուրգեն Արսենյանի նկատմամբ, որի հետ պարզապես ջերմ հարաբերությունների հարթությամբ ծանոթներ ենք, գրում է Դանիելյանը:- Նա նրանցից չէ, որ միայն ամբիոններից ու մամուլի էջերից են հոխորտում: Անցյալ տարվա սեպտեմբերին տեղի ունեցած միջադեպին նրա պահվածքը (ցավոք, դանակահարեցին վարորդին, որն անգամ դանակահարված վիճակում բռունցքի մեկական հարվածով երկու սուբյեկտի զրկեց, այսպես կոչված, գիտակցությունից) անձամբ ինձ բոլորովին չզարմացրեց, նա այլ կերպ չէր կարող:

Քանի՞սը կարող են վարվել Գուրգեն Արսենյանի կամ Արմեն Մարտիրոսյանի նման: Իհարկե՝ քչերը: Սակայն այդ քչերն էլ չեն լինի, եթե հետևենք Գերմանիայում իրավաբանական կրթություն և գիտական աստիճան ստացած իմ գործընկերներից մեկի այն դիրքորոշմանը, ըստ որի՝ այդպիսի դեպքերում իրավաչափ չէ միջամտությունը, եթե կա իրավասու մարմիններին դիմելու հնարավորություն:

Պատկերացնում ե՞ք, թե քրեագիտության տեսանկյունից ինչ հոգեբանական հեղաշրջում է առաջացնելու այս «նորամուծությունը». յուրաքանչյուր վախկոտ ունենում է լրջագույն փաստարկ, որ չէր կարող միջամտել, քանի որ իրեն պատասխանատվության կենթարկեն իրավապահ մարմիններին չդիմելու և «ինքնադատաստան» տեսնելու համար: Հավանաբար, Քյոլնում կնոջը գաղթականների կողմից խմբակային կարգով բռնաբարելուն ամուսնու կողմից «չխանգարելը» ևս թելադրված է եղել «ինքադատաստանի» համար պատասխանատվությունից խուսափելու նկատառումով …

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ