30 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեծ ավետիսով ավարտվում է Մեծ Պահքը

Ավագ շաբաթ օրը նշվում է Հիսուսի կողմից դժոխքի ավերումը և արդար հոգիների ազատումը: Ըստ Եկեղեցական կարգի՝ երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր: Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»: Այս ավետիսով ավարտվում է Մեծ Պահքը:Օրվա աստվածաշնչյան ընթերցումներն են` Ա Կորնթ. […]

Այս երկրաշարժերն օգտակար են. փորձագետ

Ինչպես  արդեն հայտնել ենք,  այսօր ՀՀ տարածքում գրանցվել է երկրաշարժ: ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Վերջին ժամանակներս՝ հատկապես մարտին,  ՀՀ տարածքում նկատվում է թույլ սեյսմիկության ակտիվություն: Այս երկրաշարժերը հաճախ բնակիչների կողմից չեն էլ նկատվում: Սեյսմիկությունը վերջերս թուլանում է և ակտիվանում, բայց այն վտանգավոր չէ. անհանգստանալ պետք չէ»: Հրաչյա Պետրոսյանը շեշտեց, որ […]

Հակառակորդի գնդակոծությունից Արցախում 27-ամյա քաղաքացիական անձ է վիրավորվել

Մարտի 25-ին եւ լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց: Շփման գծի հյուսիսարեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը շարունակել է կիրառել նաեւ 60 (39 արկ) եւ 82 (34 արկ)  միլիմետրանոց ականանետեր,  ՀԱՆ-17 (48 արկ)  ու ՌՊԳ-7 տիպի նռնականետեր (5 արկ): Մարտի 26-ին՝ […]

Երևանում եղբայրը քրոջը այնպես է ծեծել, որ նա վախից իրեն դուրս է նետել պատուհանից. Ժամանակ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ ավարտվեց Արամայիս Օհանյանի գործի դատական քննությունը: Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի օգոստոսի 7-ին, գիշերվա ժամը 1-ի սահմաններում Արամայիս Օհանյանը տուն է գնացել ալկոհոլ օգտագործած վիճակում և, իր հետ նույն հարկի ներքո ապրող քրոջը՝ Արևիկին, մեղադրելով իր ամուսնալուծության համար, ծեծի է ենթարկել նրան, սպառնացել է սպանել, ի վերջո՝ […]

Ոստիկանապետի կողմից ծեծված երիտասարդը խոստովանում է. Ժողովուրդ

Երեկ հայտնի դարձավ, որ ‹‹Նուբարաշեն›› ՔԿՀ-ից ազատ արձակվեց մարտի 8-ին ‹‹Դիանա›› ռեստորանի բակում Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանի հետ վիճաբանած Արթուր Գեւորգյանը: Նրան ՀՀ Վերաքննիչ դատարանը ազատ արձակեց 500 հազար դրամ գրավի դիմաց: Ա. Գեւորգյանը, որը ոստիկանության Գորիսի բաժնի պետի տեղակալ Մուշեղ Գեւորգյանի եղբայրն էր, կալանքի տակ էր ոստիկանապետի դեմ բռնություն կիրառելու մեղադրանքով: շ Թերթը զրուցեց […]

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 26-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց Լեռնանցքը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Հրաժարվում են. Հայկական Ժամանակ

Փոքր եւ միջին գործարարներից տեղեկացանք, որ օրերս ՀՀ մաքսային ծառայությունը սկսել է բաց թողնել Թուրքիայից եւ Չինաստանից ներկրվող հագուստեղենը: Սակայն մաքսազերծման գինը բարձրացվել է 2, իսկ որոշ դեպքերում` նույնիսկ 3 անգամ: Մինչեւ ՊԵԿ նախագահի պաշտոնում Հովհաննես Հովսեփյանին նշանակելը ոչ բրենդային հագուստեղենի եւ կոշկեղենի փոքր ու միջին ներկրողները իրենց ապրանքները մաքսազերծում էին վճարելով յուրաքանչյուր կիլոգրամի համար […]

Երկրաշարժ է գրանցվել

Մարտի 26-ին, տեղական ժամանակով ժամը 00.11-ին (Գրինվիչի ժամանակով` մարտի 25, 20.11-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.09 աստիճան եւ արեւելյան երկայնության 43.88 աստիճան աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմմանային գոտի, Աշոցք գյուղից 5 կմ հյուսիս-արեւելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ:    

Մանկապղծության սկանդալ հայ եկեղեցում. ինչու է լռում Մայր Աթոռը. Հրապարակ

Վերջին օրերին հերթական, թերեւս նաեւ ոչ վերջին սկանդալը հայ եկեղեցու շուրջ նոր զարգացումներ է ստանում: Խոսքը Երուսաղեմի հոգեւոր վարժարաններից մեկի նախկին ուսանող Հրայր Եզեկելյանի մասին իսրայելական հեռուստաընկերություններից մեկով ցուցադրված մոտ 20 րոպեանոց ֆիլմն է, որում պարոն Եզեկելյանը հրապարակավ հայտարարում է, որ վարժարանում ուսանելու տարիներին իրեն բռնաբարել են եւ ենթարկել այլ սեռական բռնությունների` 13-ից 19 տարեկան […]

Ադրբեջանը կիրառել է համազարկային հրթիռային կայանքներ

Ադրբեջանական կողմը, ստեղծելով կեղծ լարվածության մասին լուրեր, վերջին օրերին հող էրնախապատրաստում համաքրիստոնեական տոներին իրավիճակի ապակայունացման համար՝ անարգելով միջազգային կազմակերպությունների հորդորները: Վերջին 24 ժամերի ընթացքում Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանագոտու ամբողջ երկայնքով, ինչպես նաև ԼՂՀ ՊԲ պատասխանատվության գոտում ինտենսիվորեն կիրառվել են ինչպես հրաձգային զենքեր, այնպես էլ 60 և 82 մմ-ոց ականանետեր և ՏՌ-107 համազարկային հրթիռային կայանքներ: Ադրբեջանի զինված ուժերը չեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի