14-ամյա Րաֆֆի Արտոն շոկի է ենթարկում հանդիսատեսին /վիդեո/
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող 82-ամյա տղամարդու սպանության գործով հայտնաբերվել է փետրվարի 27-ից հետախուզման մեջ գտնվող կինը։ Նախնական քննությամբ հիմնավորվել է, որ սպանության օրը՝ փետրվարի 20-ին, 82-ամյա Պ.Յակոբյանը հյուրընկալել է երկու անձի, որի ժամանակ բռնություն է գործադրվել նրա նկատմամբ՝ շահադիտական նպատակներով։ Պատճառված վնասվածքներից տարեց […]
TF1 հանդեսի տրամադրության տակ են հայտնվել Lamborghini-ի նոր սուպերմեքենայի լուսանկարները։ Centenario LP770-4 V12 մեքենաները ստեղծվել են ընկերության հիմնադիր Ֆերրուչչո Լամբորգինիի հարյուրամյակի պատվին։ Մեքենան դեռ պաշտոնապես ներկայացված չէ, սակայն լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որ մեքենան սահմանափակ քանակով է լինելու՝ 20 հատ, այն կարժենա մոտ մեկ միլիոն եվրո։ Նշվում է, որ մեքենան պաշտոնապես կներկայացվի մի քանի օրից։
Մարտի 1-ին Ազատության հրապարակում մեկնարկած հավաք-երթին մասնակցում էր նաև ազտամարտիկ Լևոն Կարապետյանը, ով գիտի ինչ է հարատեւ պայքարը. պատերազմում կորցրել է ոտքը, բայց հավատը հաստատուն է։ Henaran.am-ի հետ զրույցում ազատամարտիկը նշեց. «Ժողովրդի առաջ այսպիսի խնդիր է ծառացել։ Կարեւոր է, որ յուրաքանչյուրս գտնվենք այսպիսի վայրերում, որպեսզի ինչ-որ կերպ կարողանանք ազդել իշխանության լծակների վրա, այլապես այս անկումը […]
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածի 6-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 7-րդ կետը՝ ՀՀ նախագահը որոշել է. 1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը վերակազմակերպել՝ դրանից առանձնացնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են ինչպես Հայաստան-Եվրամիություն երկկողմ հարաբերությունների օրակարգին, այդ թվում՝ առանձին ոլորտներում համագործակցությանը, այնպես էլ միջազգային արդի խնդիրներին, տարածաշրջանի զարգացումներին, մարտահրավերներին և հեռանկարին վերաբերող հարցեր: Հանրապետության Նախագահը, կարևորելով ԵՄ հետ Հայաստանի […]
Երեւանում գտնվող ԵՄ միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն առաջնահերթություն է Եվրամիության համար: Նա նշել է, որ ստատուս-քվոն չի կարող պահպանվել, սակայն ռազմական լուծում էլ լինել չի կարող: «Հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքին համապատասխան […]
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել են «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի իրացման տնօրենի նախկին տեղակալ Արսեն Գաբրիելյանը և բաժնի նախկին պետ Ռուդիկ Պիվազյանը՝ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2012 թվականի օգոստոսի […]
Մարտի 1-ին Կենտրոնական բանկի կողմից րչսահմանվել են նոր փոխարժեքներ: ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքը բարձրացել է 0.26 դրամով, դառնալով՝ 491.60 դրամ, եվրոյի փոխարժեքը նվազել է 1.83 դրամով՝ դառնալով՝ 534.03 դրամ, ռուբլին աճել է 0.21 դրամով՝ դառնալով 6.67 դրամ:
Երգչուհի Օլգա Օռլովան տեսահոլովակ է նկարահանել «Մնաս բարով, իմ ընկեր» երգի հիման վրա, որը նվիրված է նրա ընկերուհուն՝ հանգուցյալ երգչուհի Ժաննա Ֆրիսկեին։ Հիշեցնենք, որ Ֆրիսկեն մահացել է նախորդ տարվա ամռանը՝ գլխուղեղի քաղցկեղից։
































