14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արևմտյան երկրները մեզ միայնակ են թողել. Էրդողանի հարցազրույցը CNN-ին

Միջուկային անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել ամերիկյան «CNN» հեռուստաալիքին:

Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` հարցազրույցի ժամանակ Էրդողանը քննադատել է Եվրոպական երկրներին իրենց տարծքներից «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությանը անդամագրվելու նպատակով Սիրիա մեկնողների հարցում անհրաժեշտ չափով հետևողականություն չցուցաբերելու համար:

«Պետություններին կոչ ենք անում ահաբեկչության դեմ ընդհանուր դիրքորոշում ցուցաբերել: Արևմտյան երկրները մեզ միայնակ են թողել: Հետախուզական տվյալների փոխանակման հարցում մեր ակնկալիքները երբեք չեն արդարացվում»,- ասել է Էրդողանը` ավելացնելով, որ (Հոլանդիայի կողմից) անտարբերություն են մատնվել օրինակ Բելգիայի ահաբեկչությունը կազմակերպած Իբրահիմ Բաքրաունիի մասին իրենց հաղորդած տեղեկությունները:

Ըստ Էրդողանի՝ Բելգիան և Հոլանիան դեռ չեն հասկացել, թե ինչ է նշանակում ջիհադը:

«Հոլանդիան և Բելգիան նախ պետք է հասկանան, թե ինչ է նշանակում ջիհադը: Նրանք նույնիսկ չեն հասկացել` ջիհադականները գրոհայինններ են, թե ոչ: Մինչ մենք ահաբեկչական գործողությունների դեմ ընդհանուր դիրքորոշում որդեգրելու կոչ էինք անում, մի շարք երկրներ դրան պատշաճ ուշադրություն չդարձրեցին»,- եզրափակել է Թուրքիայի նախագահը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ