26 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գայլը հոշոտել է կնոջ դեմքի կեսը. նոր մանրամասներ

«Առավոտյան 7-ի կողմերը Ռոզա Հարությունյանը գնացել է կով կթելու ու գայլը անակնկալ հարձակվել է, սկսել է հոշոտել: Մեր գյուղի բնակչուհին բղավել է ու արթնացրել տղային: Գայլը փախել է ու կինը իր ոտքով մոտեցել է տանը, բայց գայլը հատկապես հասցրել է  իր զոհի դեմքը վնասել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով այսօր Խաչիկ գյուղում տեղի ունեցած միջադեպին՝ 75 […]

«Օրանժ» ապրանքանիշը սրանից հետո «Յուքոմ»-ի ներքո կներկայանա

Բջջային կապի ու շարժական ինտերնետի ծառայություններ մատուցող «Օրանժ» ապրանքանիշը սրանից հետո «Յուքոմ» ապրանքանիշի ներքո կներկայանա։ Այն նաեւ կփոխի նարնջագույն գույնը, կվերածվի կանաչի։ «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը նշել է, որ այս ընկերությունների միացումը ծառայությունների որակը բարձրացնելու հնարավորություն կտա։  Նա նշել է, որ «Յուքոմ»-ի որդեգրած քաղաքականության արդյունքում կբարելավվի «Օրանժ»-ի ողջ ենթակառուցվածքը: «Մենք ունենալու ենք ծառայությունների բազմատիպ շերտ, […]

Ապօրինի ծառահատումները ավելացել են. ո՞վ է պատասխանատու/վիդեո/

«1987 թվականի համեմատ 12000 հա անտառածածկ տարածք է վերացել: 2000 թվականից մինչև 2014 թվականը կորուստը կազմել է 2000 հա, ավելացումը կազմել է 1278: Սրանք Հայաստանի արած հետազոտությունները չեն, այլ արտասահմանյան կազմակերպությունների կողմից»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը: Նշենք, որ 1971 թվականից մարտի 21-ը նշվում է որպես […]

«Արի տուն» ծրագրի դռները միշտ բաց են

Երևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային խորհրդակցության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն աշխատակազմի հետ քննարկել են «Արի տուն»  ծրագրի 2016թ.-ի անելիքները: Առանձնակի կարևորելով Երևան քաղաքում ծրագրի պատշաճ կազմակերպումը` Տարոն Մարգարյանը տեղում պատասխանատուներին հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել ծրագրի՝ քաղաքապետարանի և վարչական շրջանների մասով լիարժեք կազմակերպման և իրականացման ուղղությամբ: «Արդեն ավանդական դարձած […]

Կիրակնօրյա պատարագի ժամանակ հրդեհ է բռնկվել եկեղեցում /վիդեո/

Կիրակնօրյա պատարագի ժամանակ Թբիլիսիի Սուրբ Երրորդության եկեղեցին հրդեհվել է։ Հրդեհը բռնկվել է եկեղեցու նկուղում, որտեղ տեղակայված է տպագրատունը։ Հրդեհի արդյունքում խիտ ծուխ է տարածվել, դեպքի վայր ժամանած փրկարարները մարդկանց տարհանել են։ Բարեբախտաբար, հրդեհի արդյունքում զոհեր չեն եղել։

ՌԴ դեսպանը հյուրընկալվել է ԿԳ նախարարությունում

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: Ողջունելով դեսպանին` նախարարը նշել է, որ Ռուսաստանի հետ մեր բարեկամական հարաբերություններն իրենց արտացոլումն են գտել նաև կրթության ոլորտում: “Մեր հանրապետության բուհական համակարգում ավելի քան մեկ տասնամյակ գործող Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը կարևոր դեր ունի, իսկ մեկ տարուց ավելի […]

Բյուջե է մուտքագրվել 1.02 մլն.դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 14-18.03.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 900.0հազ.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել 795.72 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված  վնաս: Մասնավորապես`  Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Լոռու  տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի […]

Դաունի համախտանիշով մարդիկ շատ ավելին կարող են /վիդեո/

Մարտի 21-ը Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց համաշխարհային օրն է: 21 թիվը խորհրդանշում է 21-րդ ավելորդ քրոմոսոմը, որն առաջացնում է այս համախտանիշը: Դաունի համախտանիշն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ երեխան ունի 21-րդ քրոմոսոմի լրիվ կամ մասնակի հավելյալ կրկնօրինակ, ինչը կոչվում է տրիսոմիա։ Հանդիպում են տրիսոմիաների այլ տեսակներ ևս: Առավել տարածված են տրիսոմիա 21 (Դաունի […]

75-ամյա տանտիրուհուն գայլի ճիրաններից փրկել է շունը

Այսօր՝ մարտի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում Խաչիկ գյուղից ահազանգ է ստացվել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ գյուղի տներից մեկում դեմքի մասում ստացած վնասվածքներով անօգնական կին կա և նրան տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի մասին փրկարար ծառայությունից տեղեկությունը փոխանցել են ոստիկանության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի