26 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հալեպում Սիրիայի բանակի հայ զինծառայող է զոհվել /ֆոտո/

Իսլամիստ ահաբեկիչներին հետ մղելու գործողությունների ժամանակ սիրիական բանակի հայազգի զինծառայող է զոհվել: Այդ մասին հայտնել է Հալեպի «Գանձասար» պարբերականը։ Սիրիայի իշխանական ուժերը բախվել են  «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներիի հետ։ Բախումների ընթացքում սիրիական բանակն ունեցել է կորուստներ, որոնց թվում է հայ զինծառայող, 1994 թվականին ծնված Գևորգ Մկրտչյանը:

ՀՀ նախագահը շնորհավորել է Հայաստանի քրդական համայնքին

Հայաստանի քրդական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նավրոզի կապակցությամբ։ Մաղթում եմ, որ կյանքի ու բնության զարթոնքը խորհրդանշող այս պայծառ գարնանային տոնը Հայաստանի մեր քուրդ եղբայրների համար դառնա նոր սկիզբ բոլոր երազանքների իրականացման ճանապարհին և նոր հաջողություններ ու ձեռքբերումներ բերի։ Համոզված եղեք, որ Հայաստանի իշխանություններն ու մեր ողջ ժողովուրդը ձեզ հետ են և ձեզ […]

Դատապարտյալը գամել է ոտքերը

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը պարզաբնում է ներկայացրել՝ մարտի 19-ին armlur.am էլեկտրոնային կայքում հրապարակված «Ահազանգ. «Հրազդան» ՔԿՀ դատապարտյալը գամել է ոտքերը» հրապարակման առնչությամբ: Ըստ կայքի՝ դատապարտյալ Գարիկ Մելքոնյանի հարազատները հայտնել են, «որ վերջինս գամել է ոտքերը: Ահազանգողների փոխանցմամբ` դատապարտյալը նման քայլի է դիմել՝ իր նկատմամբ կատարված անօրինականությունների պատճառով»: ՔԿՎ հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, […]

Նոր Ընտրական օրենսգիրքը բացառում է լցոնումը /վիդեո/

Այսօր ընտրական օրենսգիրքը հանրային և քաղաքական կյանքում առանցքային դերակատարում ունի: Ընտրական օրենսգրքի շուրջ տեղի ունեցող քննարկումները և զարգացումները տևական ժամանակ կդառնան հասարակության համար ամենակարևոր ու ամենահուզող գործընթացը», կարծում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Հարությունյանը գտնում է, որ ընտրական օրենսգրքի միջոցով հնարավորություն է ստեղծվում ընտրողի և նրա ընտրած քաղաքական գործչի միջև կապ ստեղծելուն. «Ընտրողները ներկուսակացկան […]

Երկրորդ անգամ եմ ծնվել․ ինչպես է կործանված ինքնաթիռի ուղեւորուհին հրաշքով ողջ մնացել /ֆոտո, վիդեո/

Էլվիրա Իսաեւան Դոնի Ռոստովում կործանված ինքնաթիռի միակ ուղեւորն է, ով պարզապես հրաշքով է ողջ մնացել։ 33-ամյա Էլվիրան մեկնել էր Դուբայ՝ հանգստի, սակայն թռիչքի նախորդ օրը ընկերուհու ծննդյան տոնին էր մասնակցել ու թռիչքից ուշացել էր՝ քնած էր մնացել։ Նրա անուն-ազգանունը ինքնաթիռի ուղեւորների ցանկում է, սակայն ինքնաթիռում նա չի եղել։ Էլվիրայի քույրը պատմում է, որ սարսափի մեջ […]

Սեռականությունը եւ քրիստոնյան /վիդեո/

Մեզանում ամեն ինչ ներծծված է սեռականությամբ. գովազդ գովազդի ետևից, ֆիլմ ֆիլմի ետևից, վեպ վեպի ետևից  սեռական չափազանցվածությունները կապում ու զուգահեռում են ֆիզիկական առողջության, բնականության, երիտասարդության, բաց և ուրախ խառնվածքի հետ։ Համացանցով, եթերով հրամցվող պրոդուկտը ամբողջությամբ ներծծված է բաց սեռական տեսարաններով, եւ այս ամենն այնքան սովորական է դարձել: Սեռական հարաբերությունների մեջ ամոթալի ոչինչ չկա, իհարկե, եթե դա ապահովում է […]

Մի շարք ավտոճանապարհներին ձյուն և մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Սևանի, Գավառի, Ստեփանավանի, Թումանյանի, ինչպես նաև Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Գորիսի, Կապանի, Մեղրու և Բերձորի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: […]

Վերջին ձյունը սպանեց ծաղկած ծիրանենին /վիդեո/

Ցրտահարությունից հետո որոշ մարզերում գյուղացու կրած վնասն ահռելի է: Որոշ  հատվածներում ծաղկած ծիրանենիների ծաղիկներն արդեն ամբողջապես սևացել են, ինչը խոսում է  ցրտահարվածության մասին:  Հանրապետության  որոշ հատվածներում երեկ ձյուն տեղաց: Օդերեւութաբանները հույս են հայտնում, որ սա վերջին ձյունն է: Այսքանից հետո հուսալ, որ բերքը կպահպանվի, թերևս անհնար է: Անդրադառնալով այս թեմային՝ «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ […]

Օբամայի «պատմական այցը» Կուբա /ֆոտո, վիդեո/

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «Պատմական այց» է կատարել Կուբա՝ վերջին 88 տարիների ընթացքում առաջին անգամ է ԱՄՆ-ի նախագահը Կուբա այցելում։ Ակնկալվում է, որ Օբաման հանդիպում կունենա կուբացի գործընկերոջ՝ Ռաուլ Կաստրոյի հետ։ Իսկ ահա կուբայական հեղաշրջման ղեկավար Ֆիդել Կաստրոյի հետ հանդիպում չի նախատեսվում։ Հետաքրքրական է, որ Կուբայի օդանավակայանում Օբամային ընտանիքի հետ ոչ թե Ռաուլ Կաստրոն է […]

Գարունը ձյան տակ.արտակարգ իրավիճակ /ֆոտոշարք/

Այս գիշեր տեղացած առատ ձյունը հանրապետութայն մի շարք մարզերում անհանգստություն և արտակարգ իրադրություն է ստեղծել: Սառած ու ձյունածածկ ճանապարհներ: Ձյան տակ մնացած՝ բողբոջող ծառեր… Henaran.am-ի  տեսախցիկը  Եղվարդ-Երևան ճանապարհին կադրեր ֆիքսեց:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի