26 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի հավաքականն իր ուժերը կչափի Բելառուսի հավաքականի հետ

Բելառուսի ֆուտբոլի հավաքականը Հայաստանի ընտրանու հետ ընկերական հանդիպում կունենա։ Թիմի առաջին մարզման ընթացքում մեր հավաքականի մրցակից թւմը երկու ֆուտբոլիստ վնասվածք է ստացել: Նշենք, որ Հայաստան – Բելառուս ընկերական հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին, Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում:

Բրիժիտ Բարդոն շնորհակալ է Հայաստանին

Աշխարհահռչակ ֆրանսուհի Բրիժիտ Բարդոն, ով բնապահպանական ու կենդանիների պաշտպանությանն ուղղված ակտիվ  գործունեություն է ծավալում գրառում է կատարել Հայաստանի մասին. «Մի քանի ժամից Մաշա և Միշա արջերը կլքեն իրենց ճաղավանդակները  ևկհայտնվեն վայրի  բնության գրկում։ Սա հնարավորություն ու հույս է  բոլոր վայրիկենդանիների համար, որոնք անարդարացիորեն հայտնվել են ճաղավանդակներիներսում՝ անազատության մեջ։ Մեր հիմնադրամները, ստանալով Բնապահպանությաննախարարության աջակցությունը, համագործակցել և հասել են այն մեծ արդյունքին, որնունենք այժմ։ Հայաստանն այժմ վառ օրինակ է մի առաջադեմ երկրի, որը հարգանքով էվերաբերվում կենդանիներին։ Բռավո։ Մերսի»: Նշենք, որ Գյումրիի կենդանաբանական այգու արջերը` Մաշան և Միշան  մարտի 23-ին տեղափոխվելու են Ռումինիա` Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)՝ Բրիժիտ Բարդո հիմնադրամի և ՀՀ բնապահպանության […]

Կարևոր «մեսիջ» /վիդեո/

«Հաջողված ընտրական օրենսգիրք ունենալու դեպքում մեր քաղաքացիները ավելի լավ կապրեն: Ես չգիտեմ ի՞նչ չափով լավ կապրեն, բայց լավ ընտրական օրենսգրքի պարագայում ձևավորված մրցունակ քաղաքական համակարգը հնարավորություն կտա ունենալ ավելի որակյալ քաղաքական իշխանություններ: Այդ կոնտեքստում կասեմ, որ լավագույն  ընտրական  օրենսգիրքը, որ համընդհանուր վստահություն կներշնչեն կնպաստի սոցիալական և տնտեսական խնդիրների լուծմանը»,-Henaran.am-ի հետ զրույցում,  արձագանքելով մեր հարցին, թե սահմանային […]

Կոնչիտայից հետո նոր շոկ «Եվրատեսիլ»-ում /ֆոտո/

«Եվրատեսիլ 2016»-ին Բելառուսը կներկայացնի երգիչ Ալեքսանդր Իվանովը։ Նա պատրաստվում է շոկի ենթարկել եվրոպական հանդիսատեսին՝ երգիչը ցանկանում է բեմ դուրս գալ մորեմերկ։ Դա էլ բավական չէ, նա ցանկանում է բեմ հանել գայլերի։ Նախագիծն իրականացնելու համար երգիչը նախ պետք է ստանա հատուկ թույլտվություն, որպեսզի գիշատիչներին կարողանա բեմ հանել։ Այժմ նրա ներկայացուցիչներն ամեն ինչ անում են՝ այդ թույլտվությունը […]

Նոր տեղեր մականունավոր պատգամավորների համար /վիդեո/

Նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը բազում թերություններ, վիճելի դրույթներ ունի և վտանգներ է պարունակում: Այս կարծիքին է  ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը: Ըստ Սարգսյանի՝ վտանգավոր է  հատկապես երկրորդ ցուցակը՝  տարածքայինը, քվեարկության նախատեսվող վարկանիշային համակարգը փաստացի փոխարինում է մեծամասնական համակարգին: «Այսպես ավելացնում ենք փող բաժանելու, ընտրակաշառք բաժանելու սկզբունքը, որպես կուսակցություն պետք է գումար ծախսեն, դրա փոխարեն հինգը կծախսեն` […]

Մեկնարկում է տնօրենների հավաստագրման փաստաթղթերի ընդունումը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/  համար  հավակնորդների փաստաթղթերն  ընդունելու  մասին»,– տեղեկացնում է ԿԳՆ կայքը: Համաձայն հրամանի` հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն  2016թ. մարտի 23-ից ապրիլի 14-ը ներառյալ, ժամը 1000-ից 1300-ը  /բացի շաբաթ և կիրակի օրերից / նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչությունում, սենյակ 231, հեռ 010 58-34-83/ […]

Սավչենկոն դատապարտվեց 22 տարվա ազատազրկման

Ուկրաինացի նախկին զինվորական Նադեժդա Սավչենկոն մեղավոր է ճանաչվել սպանության, սպանության փորձի եւ ՌԴ սահմանի ապօրինի հատման համար, հայտնում է НТВ.Ru-ն։ Ռոստովի շրջանի դատարանը նրան 22 տարվա ազատազրկման է դատապարտել։ Նա մեղավոր է ճանաչվել ռուս լրագրողներին սպանելու մեջ՝ «ատելության ու թշնամության պատճառով»։ Դատարանն ապացուցված է համարել, որ Սավչենկոն, 2014-ին, լինելով «Այդար» կամավորական ջոկատում, սպանել է ռուս […]

Կոտայքի մարզի վարելահողերի 45 տոկոսն է օգտագործվել

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզ`  գարնան գյուղատնտեսական  աշխատանքների նախապատրաստման ընթացքին ծանոթանալու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցում էին Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, գյուղատնտեսներ, համայնքապետեր և ոլորտի այլ պատասխանատուներ: Այցի սկզբին նախարարը մասնակցել է մարզխորհրդի նիստին, որի ընթացքում քննարկվել են մարզի գյուղատնտեսության ներկա վիճակն, առաջիկա խնդիրները և իրականացվող ծրագրերը: «Կոտայքի մարզի գյուղատնտեսության […]

Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը` Գասպարիին

Վարդգես Գասպարին հրապարակային կերպով սոցիալական ցանցերում վիրավորանքներ է հասցրել  հանրային պաշտպաններին, այն բանի համար, որ հանրային պաշտպանի  գրասենյակը քրեական գործով հանրային պաշտպաններով էր ապահովել Վարդգես Գասպարիին: Այս կապակցությամբ պարզաբանում ենք հետևյալը՝ Հանրային պաշտպանի գրասենյակը քրեական գործերով հանրային պաշտպան տրամադրում է միայն վարույթն իրականացնող մարմնի (այդ թվում՝ դատարանի) որոշման հիման վրա։ Հանրային պաշտպանի գրասենյակը  երեք անգամ […]

Ինչ վիճակում է «Զվարթնոց» օդանավակայանը

Բրյուսելում իրականացված պայթյունների շարքից հետո հայտարարվեց, որ հարեւան Վրաստանի օդանավակայաններում (Թբիլիս եւ Քութայիսի) եւ ցամաքային սահմանին հսկողությունը խստացվել է: Henaran.am-ի հետ զրույցում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը հայտնեց, որ անվտանգության առումով միշտ «Զվարթնոց» օդանավակայանն իրականացնում է անհրաժեշտ միջոցառումները. «Իհարկե, յուրաքանչյուր նման դեպքից  հետո աչալուրջ ենք լինում, որ անվտանգության առումով զգոնությունը պահպանվի, դրա հետ մեկտեղ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի