15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լիտվայում վստահ են՝ հայերից որեւէ մեկը սադրանքի չէր ենթարկի Ադրբեջանին. լիտվացի պատգամավոր. News.am

Լիտվայում վստահ են՝ հայերից որեւէ մեկը սադրանքի չէր ենթարկի Ադրբեջանին: Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, հայտարարել է Երեւանում գտնվող Լիտվայի Սեյմասի Լիտվա-Արցախ բարեկամության խմբի ղեկավար, Հայաստանի հետ Լիտվայի Սեյմասի միջխորհրդարանական կապերի խմբի անդամ Դալիա Կուոդիտեն (Dalia Koudite)՝ մեկնաբանելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությունը, News.am-ը:

Անդրադառնալով ադրբեջանական բանակի կողմից սահմանամերձ Թալիշ գյուղում երեք տարեց մարդկանց հանդեպ կատարված սպանդին, նա նշել է. «Դա սարսափելի է, ես հազիվ եմ զսպում արցունքներս, նախ եւ առաջ կցանկանայի իմ խորին ցավակցությունը հայտնել բոլոր զոհերի ընտանիքներին, ես սգում եմ նրանց հետ մեկտեղ»:

«Լիտվայի արտգործնախարարը եւ ողջ միջազգային հանրությունը հայտարարել են՝ այն, ինչ այժմ կատարվում է, պետք է դադարեցվի, որքան հնարավոր է շուտ: Հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելն անհնար է: Սա հասկանում են բոլորը, հավանաբար բացի պարոն Էրդողանից, որը հանդես եկավ հունից հանող հայտարարութամբ՝ նշելով, որ այսկերպ Լեռնային Ղարաբաղը հնարավոր է նորից միացնել Ադրբեջանին: Ես կարծում եմ, որ այսօր, երբ տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպումը, կձեռնարկվեն արտառոց միջոցներ: Պետք չէ կարծել, որ իրադրությունը կկարգավորվի ինքն իրեն, առանց միջազգային հանրության միջամտության»,-նշեց Դալիա Կուոդիտեն:

Լիտվա-Արցախ բարեկամության խմբի ղեկավարն ընդգծեց, որ Լիտվայում այժմ կան բազմաթիվ տարբերակներ՝ կապված Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրության հետ, բոլորն ինչ-որ կերպ փնտրում են հարցերի պատասխաններ:

«Երբ Ադրբեջանը հանդիմանում կամ մեղադրում է հայկական կողմին առ այն, որ վերջինս է սկսել այս ամենը, Լիտվայում բոլորը հանգում են այն կարծիքին, որ քիչ է հավանականությունը, որ Հայաստանին կամ Լեռնային Ղարաբաղին հարկավոր լիներ նման իրադրություն: Լիտվայում համակարծիք են, որ հայերից որեւէ մեկը սադրանքի չէր ենթարկի Ադրբեջանին՝ վտանգելով մարդկային կյանքեր»,-ասաց նա:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ