01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Հելեն Սեգարան աղոթում է հայ զինվորների համար

Հայկական արմատներով հայտնի երգչուհի, երգահան Հելեն Սեգարան անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող իրադարձություններին: Նա Ֆեյսբուքում, օգտագործելով #‎PrayForArmenianSoldiers հեշթեգը, գրել է.

«Ադրբեջանը և Ղարաբաղը պատերազմի մեջ են: Քաղաքացիական անձինք և երեխաներ են սպանվել: Շատերը անտարբեր են, չեն խոսում այս մասին: Իմ սիրտը կոտրվում է` տեսնելով, որ պատմությունը կրկնվում է այսքան երկար ժամանակ: Խնդրում եմ, տեղադրեք ձեր պատերին, որ մարդիկ իմանան: Կանգնեցրեք այդ բարբարոսությունն այնտեղ»,-գրել է նա:

Հելեն Սեգարան նաեւ Հայաստանի դրոշի լուսանկարն է հրապարակել:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ