12 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հակառակորդի գնդակոծությունից Արցախում 27-ամյա քաղաքացիական անձ է վիրավորվել

Մարտի 25-ին եւ լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց: Շփման գծի հյուսիսարեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը շարունակել է կիրառել նաեւ 60 (39 արկ) եւ 82 (34 արկ)  միլիմետրանոց ականանետեր,  ՀԱՆ-17 (48 արկ)  ու ՌՊԳ-7 տիպի նռնականետեր (5 արկ): Մարտի 26-ին՝ […]

Երևանում եղբայրը քրոջը այնպես է ծեծել, որ նա վախից իրեն դուրս է նետել պատուհանից. Ժամանակ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ ավարտվեց Արամայիս Օհանյանի գործի դատական քննությունը: Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի օգոստոսի 7-ին, գիշերվա ժամը 1-ի սահմաններում Արամայիս Օհանյանը տուն է գնացել ալկոհոլ օգտագործած վիճակում և, իր հետ նույն հարկի ներքո ապրող քրոջը՝ Արևիկին, մեղադրելով իր ամուսնալուծության համար, ծեծի է ենթարկել նրան, սպառնացել է սպանել, ի վերջո՝ […]

Ոստիկանապետի կողմից ծեծված երիտասարդը խոստովանում է. Ժողովուրդ

Երեկ հայտնի դարձավ, որ ‹‹Նուբարաշեն›› ՔԿՀ-ից ազատ արձակվեց մարտի 8-ին ‹‹Դիանա›› ռեստորանի բակում Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանի հետ վիճաբանած Արթուր Գեւորգյանը: Նրան ՀՀ Վերաքննիչ դատարանը ազատ արձակեց 500 հազար դրամ գրավի դիմաց: Ա. Գեւորգյանը, որը ոստիկանության Գորիսի բաժնի պետի տեղակալ Մուշեղ Գեւորգյանի եղբայրն էր, կալանքի տակ էր ոստիկանապետի դեմ բռնություն կիրառելու մեղադրանքով: շ Թերթը զրուցեց […]

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 26-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց Լեռնանցքը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Հրաժարվում են. Հայկական Ժամանակ

Փոքր եւ միջին գործարարներից տեղեկացանք, որ օրերս ՀՀ մաքսային ծառայությունը սկսել է բաց թողնել Թուրքիայից եւ Չինաստանից ներկրվող հագուստեղենը: Սակայն մաքսազերծման գինը բարձրացվել է 2, իսկ որոշ դեպքերում` նույնիսկ 3 անգամ: Մինչեւ ՊԵԿ նախագահի պաշտոնում Հովհաննես Հովսեփյանին նշանակելը ոչ բրենդային հագուստեղենի եւ կոշկեղենի փոքր ու միջին ներկրողները իրենց ապրանքները մաքսազերծում էին վճարելով յուրաքանչյուր կիլոգրամի համար […]

Երկրաշարժ է գրանցվել

Մարտի 26-ին, տեղական ժամանակով ժամը 00.11-ին (Գրինվիչի ժամանակով` մարտի 25, 20.11-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.09 աստիճան եւ արեւելյան երկայնության 43.88 աստիճան աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմմանային գոտի, Աշոցք գյուղից 5 կմ հյուսիս-արեւելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ:    

Մանկապղծության սկանդալ հայ եկեղեցում. ինչու է լռում Մայր Աթոռը. Հրապարակ

Վերջին օրերին հերթական, թերեւս նաեւ ոչ վերջին սկանդալը հայ եկեղեցու շուրջ նոր զարգացումներ է ստանում: Խոսքը Երուսաղեմի հոգեւոր վարժարաններից մեկի նախկին ուսանող Հրայր Եզեկելյանի մասին իսրայելական հեռուստաընկերություններից մեկով ցուցադրված մոտ 20 րոպեանոց ֆիլմն է, որում պարոն Եզեկելյանը հրապարակավ հայտարարում է, որ վարժարանում ուսանելու տարիներին իրեն բռնաբարել են եւ ենթարկել այլ սեռական բռնությունների` 13-ից 19 տարեկան […]

Ադրբեջանը կիրառել է համազարկային հրթիռային կայանքներ

Ադրբեջանական կողմը, ստեղծելով կեղծ լարվածության մասին լուրեր, վերջին օրերին հող էրնախապատրաստում համաքրիստոնեական տոներին իրավիճակի ապակայունացման համար՝ անարգելով միջազգային կազմակերպությունների հորդորները: Վերջին 24 ժամերի ընթացքում Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանագոտու ամբողջ երկայնքով, ինչպես նաև ԼՂՀ ՊԲ պատասխանատվության գոտում ինտենսիվորեն կիրառվել են ինչպես հրաձգային զենքեր, այնպես էլ 60 և 82 մմ-ոց ականանետեր և ՏՌ-107 համազարկային հրթիռային կայանքներ: Ադրբեջանի զինված ուժերը չեն […]

Պապը դատապարտում է մանկապիղծ-հոգեւորականներին

Ավագ Ուրբաթի աղոթքի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը դատապարտել է մանկապիղծ-հոգեւորականներին։ Նա ասել է, որ եկեղեցու նման սպասավորները «սխալ հոգեւորականներ են, որոնք փոխանակ իրենց ամբիցիաներից հրաժարվեն՝ անմեղներին պատվազրկում են»։ Պապը տեղեկացրել է, որ հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որը կզբաղվի հոգեւորականների հարցերով, որոնք ծածկում են մանկապիղծների մեղքերը։      

Ռոման Բերեզովսկին պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում Հայաստան-Բելառուս ընկերական խաղով Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին հրաժեշտ է տվել մեծ ֆուտբոլին: Հրաժեշտի հանդիսավոր արարողության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայկական սպորտի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի, ֆուտբոլի ասպարեզում ունեցած հաջողությունների և մարզական նվաճումների համար Ռոման Բերեզովսկուն պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Ազգային հավաքականի կազմում 93 հանդիպում անցկացրած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի