Ադրբեջանը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները. «Euro Ombudsman»
Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտի պաշտոնական «Euro Ombudsman» պարբերականն իր այսօրվա համարում անդրադարձել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի՝ադրբեջանական կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական բնակավայրերի և խաղաղ բնակիչների նկատմամբ տեղի ունեցող հանցավոր գործողությունների վերաբերյալ դատապարտող հայտարարություններին. տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։
Շեշտելով, որ Մարդու իրավունքների պաշտպանն այս պահին աշխատանքային այցով գտնվում է Արցախում՝ պարբերականը նշում է, որ Արման Թաթոյանը մշտապես կապի մեջ է միջազգային կազմակերպությունների հետ և նախօրեին իրենց ուշադրությանն է ներկայացրել միջազգային մարդասիրական իրավունքի հատուկ պաշտպանության ներքո գտնվող՝ խաղաղ բնակավայրերի և խաղաղ բնակչության, մասնավորապես՝ երեխաների և տարեցների նկատմամբ իրականացվող անթույլատրելի հարձակումների վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները:
«Անընդունելի և անհանդուրժելի են խաղաղ բնակիչների իրավունքների և կյանքի նկատմամբ ադրբեջանական կողմի՝ դաժանության ամենաբարձր աստիճանի հասնող զանգվածային ոտնձգությունները»,- մեջբերելով Պաշտպանի հայտարարությունը՝ Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտը շեշտում է, որ ադրբեջանական իշխանություններն իրենց վարած ապօրինի քաղաքականությամբ խախտում են միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար պահանջները:
Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտը սերտ համագործակցում է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ, իսկ պարբերականն էլ տարածվում աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում՝ հետսովետական հանրապետություններում:
Հրապարակումներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով.
«Омбудсмен Армении осудил ночной азербайджанский обстрел мирного населения»:
http://euro-ombudsman.org/ombudsmen_activities/ombudsmen-armenii-osudil-nochnoy-azerbaydzhanskiy-obstrel-mirnogo-naseleniya
«Омбудсмен Армении сделал первые выводы о нарушениях прав мирного населения азербайджанскими военными»:
Омбудсмен Армении сделал первые выводы о нарушениях прав мирного населения азербайджанскими военными