08 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դատապարտումը կանխարգելման լավագույն ձեւն է.Շարմազանովը կոչ է արել

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 22-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախին եւ Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոշեկին: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Մարգարիտ Եսայանը եւ Գագիկ Մելիքյանը: Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է չեխական պատվիրակության մասնակցությունը Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներին եւ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովին: […]

Գործուն քայլեր չանելը շատ վտանգավոր կարող է լինել. Էնդրյու Վուրֆորդ

Ցեղասպանությունների կանխման համար գործուն քայլեր չանելը շատ վտանգավոր կարող է լինել: Այս մասին  «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ընթացքում ասաց Կանադայի Մանիտոբայի համալսարանի Ցեղասպանության հետազոտողների միջազգային ասոցիացիայի նախագահ Էնդրյու Վուլֆորդը: «Կարող ենք ասել, որ ցեղասպանության հեը կապված  հանցագործությունները պետություններն են իրականացնում, բայց մենք կախում ունենք քաղաքական կամքից: Ու մենք պետք է հասկանանք, որ ցեղասպանությունը կանխելու […]

Ես քեզ սիրում եմ եւ չեմ ուզում քեզ կիսել ոչ մեկի հետ. հայտնաբերվել է կնոջ դի

Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ստեփան Զորյան փողոցի թիվ 79 շենքի բնակարաններից մեկում ապրիլի 22-ին հայտնաբերվել է 58-ամյա Անահիտ Հարությունյանի դին: Shamshyan.com-ի փոխանցմամբ, նախնական տեղեկություններով, կինն ինքնասպան է եղել հյուրասենյակի բազմոցին, նրա մոտ հայտնաբերվել է երկտող՝ «Ես քեզ սիրում եմ եւ չեմ ուզում քեզ կիսել ոչ մեկի հետ» գրությամբ:

Շատ զգացված եմ, որ ինձ այսպիսի հնարավորություն է ընձեռվել. Ջորջ Քլունի

Հայտնի փաստաբան, իրավապաշտպան Ամալ Քլունին ամուսնու՝ դերասան Ջորջ Քլունիի հետ Հայաստան չի ժամանել՝ մասնակցելու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալին: Ամալ Քլունին  քանի որ զբաղված է իր պաշտպանյալներից մեկի դատական գործով:  Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Ջորջ Քլունին: Հիշեցնենք՝ հենց Ջորջ Քլունիին  է վերապահված «Ավրորա» միջազգային մրցանակաբաշխության առաջին մրցանակակրի անունը հայտարարելու պատիվը: Անդրադառնալով այս ամենին՝  Քլունին […]

Ջորջ Քլունին այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն /ֆոտո/

Ավրորա մարդասիրական մրցանակի հանձման արարողության առիթով Հայաստան ժամանած հոլիվության աստղ Ջորջ Քլունին վայրէջք կատարելուց անմիջապես հետո հյուրընկալվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: 100 Lives-ի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի և Թումոյի հիմնադիրներ Սեմ և Սիլվա Սիմոնյանների հետ միասին Քլունին շրջել է կենտրոնով, լսեց պատանիների երաժշտական կատարումները եւ իհարկե, ուսանողների հետ մի քանի սելֆի արել:                             Tumo Center for Creative […]

Ցանկացած հանցագործության դատապարտում ենթադրում է փոխհատուցում. Սերժ Սարգսյան

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ առաջին ֆորումն առիթ դարձավ, որ աշխարհը խոսի մարդածին ամենամեծ չարիքի, ցեղասպանության մասին: Այս մասին, այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ երկրորդ ֆորումի ընթացքում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահն ընդգծեց՝ հայ ժողովուրդը վերաիմաստավորեց՝ պայքար մղելով մեր ժողովրդի իրավունքի եւ պատմական արդարության հաստատման համար: «Մենք դա խորհրդանշեցինք ոչ թե սգով, այլ աշխարհին ուղղված […]

Որոշեցի, որ ինձ հետևող տեսախցիկների միջոցով պետք է ներկայացնեմ այդ մարդկանց պատմությունները. Ջորջ Քլունի

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարեց Երևան ժամանած ամերիկացի դերասան Ջորջ Քլունին ասաց՝ ցեղասպանությունների դեմ պետք է ակտիվ պայքար մղել այն բոլոր հարթակներում, որտեղ հնարավոր է: «Փառքը շատ հետաքրքիր տարրեր է պարունակում իր մեջ։ Այդ տեսախցիկները, որոնք ինձ հետապնդում են, որոշակի առումով խեղդող են, բայց երբ ես սկսեցի կարդալ The New York Times-ում մի […]

Լավրովը գերվել է Արարատի գեղեցկությամբ

Արարատ լեռան երևանյան տեսարանը գերել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դրա մասին վկայող գրառում է կատարել և լուսանկար տեղադրել Facebook-ում: Այդ լուսանկարում Լավրովն իր հեռախոսով լուսանկարում է Արարատը: «Արարատն այսօր զարմացրեց իր գեղեցկությամբ: Ս. Լավրովը չդիմացավ և լուսանկարեց»,-գրել է Զախարովան:

Օդի ջերմաստիճանն կբարձրանա 5-7 աստիճանով

Հանրապետության տարածքում` ապրիլի 23-24-ը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 25-ի և 27-ի երեկոյան ժամերին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևանում՝ ապրիլի 23-24-ը, 26-ին սպասվում է առանց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի