Իսպանիայի երեք քաղաքներ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը
Ապրիլի 27-28-ին Իսպանիայի Կարկախենտ, Ալակուասն և Էլդան քաղաքները պաշտոնապես ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Կարկախենտի քաղաքային խորհրդում ներկայացված բոլոր 5 քաղաքական ուժերը միաձայն կողմ են քվեարկել համապատասխան ինստիտուցիոնալ հայտարարության ընդունմանը: Ալակուասի քաղաքային խորհրդում հայտարարության քվեարկության ընթացքում ձեռնպահ են մնացել միայն Ժողովրդական կուսակցության (PP) և Ciudadanos-ի պատգամավորները, իսկ Էլդայում միակ դեմ քվեարկած կուսակցությունը Ciudadanos-ն էր: […]





































