Ֆրանսիական գարուն. Օլանդը վտանգավոր փորձության առաջ է կանգնած
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մտոքով անգամ չէր անցնում, որ աշխատանքային օրենսդրությունում բարեփոխումներ իրականացնելու առաջարկության պատճառով բողոքի հզոր ալիքի դեմ առ դեմ կկանգնի:
Աշխատանքային օրենսդրության բարեփոխումների դեմ ուղղված բողոքները սկսել են մարտի 9-ից, իսկ մարտի 31-ին վերածվել են զանգվածային ցույցերի, երբ պաշտոնական տվյալներով, փողոց էին դուրս եկել ավելի քան 390,000 մարդ, չնայած կազմակերպիչներն հայտնում են, որ ցուցարարների թիվն հասնում էր 1,2 միլիոնի:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևը հայտնել է, որ ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել Նանտում, Լիոնում, Մարսելում և Տուլուզում, ձերբակալվել է մոտ 124 մարդ: Ֆրանսիայում իրենց աշխատանքն են դադարեցրել ավելի քան 90 հանրակրթարաններ:
Երկրում գործազրկությունը կազմում է 10%, իսկ երիտասարդներ շրջանում այն հասնում է 24%-ի։ Իր ձեռնարկած բարեփոխումներն Օլանդը նպատակաուղղել է այս խնդիրների լուծմանը։ El Khomri law-ն (Ֆրանսիայի աշխատանքի նախարար Միրիամ էլ Խոմրիի անունից) պետք է փոխարինի Ֆրանսիայի ավանդական code du travail-ին (աշխատանքային օրինագիծ)։ Այն նախատեսում են հեշտացնել գործատուի կողմից աշխատողների ընդունման և հեռացման ընթացակարգերը, նաև կրճատելու է հավելյար կատարած աշխատանքի համար տրվող վճարը, իսկ աշխատանքային ժամերը, ըստ նոր օրինագծի, կարող են գերազանցել շաբաթական 35 ժամը, ու վերջապես, տնտեսական դժվարությունների հանդիպելիս, ընկերությունները կարող են հեշտությամբ աշխատողին հեռացնել։
Կառավարությունն այսչափ «տարօրինակ» բարեփոխումները բացատրում է նրանով, որ ընկերությունները չեն կարողանա առաջարկել մշտական բնույթի պայմանագրեր, ու շատ քիչ թվով երկարարժամկետ աշխատողների և ավելի մեծ թիվ կազմող մասնավոր հատվածի միջև եղած անհավասարությունը կվերանա։ Փարիզում անցկացված վերջին հարցման արդյունքները ցույց են տալիս, որ ֆրանսիացիների 70%-ը դեմ է Օլանդի ծրագրած բարեփոխումներին։
Այսպիսով, Ֆրանսուա Օլանդը կանգնած է իր նախագահության ընթացքում հանդիպած վտանգավոր փորձության առաջ։ Հարցումների համաձայն՝ Ֆրանսիայի նախագահներից ամենաքիչն ժողովրդականությունը վայելում է ներկայիս նախագահը։ Օլանդն իր նախագահության ողջ ընթացքում խաղարկել է երիտասարդության համար կյանքը բարելավվելու խոստումներ, սակայն գարնանն սկսված մեծ թվով ուսանողների բողոքի ակցիաները սպառնում են ոչ միայն նրա բարեփոխումների ծրագրին, այլև քաղաքական կարիերային:
Գարնանը սկսված բողոքների աճող ալիքը կարող է նպաստավոր լինել կառավարական ձախ ուժերի համար, իսկ Օլանդի վերընտրվելու հավանականությունը մեծ հարցականի տակ է դրվում։ Ընդ որում, Օլանդը կարող է պարտություն կրել ոչ միայն հակառակորդ Հանրապետական կուսակցության կողմից, այլև իր իսկ Սոցիալիստական կուսակցության շարքերում։ Շատերի կարծիքով, վարչապետ Մանուել Վալսը կամ ֆինանսների նախարար Էմանուել Մակրոնն ավելի նախընտրելի թեկնածուներ են։
Հեղինակավոր ամերիկյան Jacobin պարբերականը Ֆրանսիայում տեղի ունեցող այս իրադարձություններն անվանում է ֆրանսիական գարուն ու նշում, որ Ֆրանսուա Օլանդը ստիպված կլինի վայր դնել զենքերն ու փոխել օրինագծի բովանդակությունը:
Անի Գասպարյան