06 Հուլիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 9-ին կրկնեցինք մեր հայրերի ու պապերի սխրանքը՝ բեկելով պատերազմի ընթացքը

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Մեր ժողովրդի համար Երկրորդ համաշխարհային պատերազմը դարձավ իսկապես Հայրենական մեծ պատերազմ: Բազում հայորդիներ կռվեցին իրենց հայրենիքի ազատության և լուսավոր ապագայի համար: Պայքարեցին բոլոր ճակատներում, մարտի դաշտում և թիկունքում: Այսօր մենք հարգանքի և երախտագիտության տուրք ենք […]

Աղոթք ենք բարձրացնում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում համայն Մեր ժողովրդին` Հաղթանակի և խաղաղության պանծալի տոնի և Շուշիի ազատագրման օրվա առիթով: Ազգերի ու պետությունների հետ տոնում ենք պատմական հաղթանակը ֆաշիզմի ու բռնության դեմ պայքարում, որին մասնակցություն բերեցին մեր ժողովրդի բազմահազար զավակներ` հայազգի փառապանծ զորավարներ ու զինվորներ: Տոնում ենք Շուշիի ազատագրումը և հաղթանակը […]

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ

ԼՂՀ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:  Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տնտեսական փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակին ու առաջիկա քայլերին: Բակո Սահակյանը բարձր է գնահատել հայկական երկու պետությունների փոխգործակցությունը տարբեր ոլորտներում: Անդրադառնալով ապրիլյան […]

ԼՂՀ ՊՆ-ն տեղեկացնում է

Մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ: Հակառակորդը շարունակել է խախտել կրակիդադարեցման պայմանավորվածությունը` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, 60 և 82 մմ ականանետեր, ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետեր: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:   ԼՂՀ ՊՆ […]

Տան բակում օձ է հայտնաբերվել

  Մայիսի 8-ին, ժամը 13.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել փրկարար ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: րել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Լոնդոնի քաղաքապետ է ընտրվել մուսուլմանը

Լոնդոնի քաղաքապետ է ընտրվել լեյբորիստ գործիչ Սադիք Խանը, ով դարձել է Լոնդոնի առաջին մուսուլման քաղաքապետը։ Քվեարկության արդյունքում Հանը ստացել է ձայների 44 տոկոսը, իսկ նրա հիմնական մրցակից, արիստոկրատ և մուլտիմիլիոնատեր Զակ Գոլդսմիթը` 35 տոկոս, գրում է segodnya.ua-ն: Խանը 2 անգամ՝ 2013-ին եւ 2015-ին, ճանաչվել է Բրիտանիայի լավագույն մահմեդական քաղաքական գործիչ։ Լոնդոնի 46-ամյա քաղաքապետը ծագումով Պակիստանից է: […]

Ստեփանակերտում կայացել է ՀՀ և ԼՂՀ վարչապետների հանդիպումը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առանձնազրույց է ունեցել ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ: Այնուհետև ՀՀ և ԼՂՀ վարչապետների նախագահությամբ կայացել է Հայաստանի ու Արցախի կառավարությունների անդամների համատեղ խորհրդակցությունը: Արայիկ Հարությունյանը, ողջունելով ՀՀ կառավարական պատվիրակությանը, շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին, վարչապետին, կառավարության անդամներին և ողջ հայ ժողովրդին Արցախի համար կարևոր […]

Ալվեսը վստահ է՝ կկարողանա անառիկ պահել իր թիմի դարպասը

«Վալենսիայի» բրազիլացի դարպասապահ Դիեգո Ալվեսը խոստացել է Իսպանիայի առաջնության 37-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» հետ արտագնա հանդիպման ընթացքում լավագույնս հանդես գալ: Հիշեցնենք՝ հանդիպումը  կկայանա մայիսի 8-ին՝ Երեւանի ժամանակով 19:00-ին: «Ռեալի» ֆուտբոլիստներն  անընդհատ գեղեցիկ գոլեր են խփում: Հարձակման ֆուտբոլիստները հանդես են գալիս ամենաբարձր մակարդակով: Բարդ կլինի պաշտպանվելը, բայց դա անհնար բան չէ:  Ես գրազ կգամ՝  կկարողանամ  անառիկ […]

Վարչապետի նոր թեկնածուներ

Թուրքիայի  վարչապետ  Ահմեդ Դավութօղլուի հեռանալուց հետո թուրքական իշխանությունները նշել են, որ նոր վարչապետի թեկնածուների անունները հայտնի կդառնա մայիսի 18-ից հետո։   Թուրքական լրատվամիջոցներն արդեն գրում են՝  մայիսի 22-ին կուսակցության համագումարից 3 կամ 4 օր առաջ միայն հայտնի կդառնան կուսակցության նոր նախագահի թեկնածուների անունները, որոնցից մեկն էլ կդառնա եւ կուսակցության նախագահ եւ վարչապետ։    

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված