Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ: Հանրապետության Նախագահը պատասխանել է խորհրդի անդամներին հետաքրքրող բազմաբնույթ հարցերին, լսել նրանց առաջարկություններն ու կարծիքները հասարակությանն այսօր հետաքրքրող և մտահոգող մի շարք հարցերի վերաբերյալ, ներկայացրել իր մոտեցումները: ՀՀ Նախագահին ուղղված հարցերը վերաբերել են ինչպես ս.թ. ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում տեղի ունեցած իրադարձություններին, […]





































