Օրվա կադր
Լուսանկարը՝ Սրապիոն Գևորգյանի՝ Henaran.am-ի համար:
Լուսանկարը՝ Սրապիոն Գևորգյանի՝ Henaran.am-ի համար:
Բնակարանի կարիք ունեցող զոհված զինծառայողների այն ընտանիքներին, որոնք վարձով են բնակվում՝ կտրամադրվեն բնակարաններ: Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստում հայտնել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Վերջինիս խոսքով` քաղաքապետարանն ուսումնասիրում է զոհված զինվորների ընտանիքների սոցիալական վիճակը` նրանց աջակցելու նպատակով: Տարոն Մարգարյանը նաև հայտնել է, որ ամենայն հավանականությամբ, կկրճատվեն մշակութային միջոցառումները, որոնց գումարները կուղղվեն այս ընտանիքներին: Քաղաքապետը […]
ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակում պետք է զսպվածություն ցուցաբերել, այժմ առաջնահերթ խնդիրն ագրեսիայի նոր բռնկում թույլ չտալն է, գրում է РИА Новости-ն։ «Այն, ինչ այժմ տեղի Է ունենում Լեռնային Ղարաբաղում, մեր այն բանի հաստատումն Է, որ այժմ, ինչպես երբեք, պահանջվում Է ցուցաբերել զսպվածություն […]
Այս պահին Արցախում հանգիստ է, կրակոցներ չկան. այս մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ Ֆեյսբուկյան իր հարթակում։ «Առանձնահատուկ լրատվական ակտիվություն մի պահանջեք, ամեն ինչ ներկայացվում է ժամանակին»,-գրել է խոսնակը։ Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ հաղորդմամբ՝ ապրիլի 26-ի օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ինտենսիվ հրետակոծությունները […]
Արդեն տեղեկացրել ենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ապրիլի 26-27-ը աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էր: Այցի ընթացքում Հովհաննիսյանին ուղեկցում էր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Արցախի հեռուստաընկերության հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արմեն Մարտիրոսյանը նշել են, որ Արցախն արժանի է ճանաչման և ստատուս քվոն պետք է փոխվի՝ հօգուտ Հայաստանի: Տեսանյութը` Արցախ ՀԸ
Հալաբյան փողոցում պայթած ավտոբուսի հետեւանքով զոհերի թիվը հստակորեն հայտնելը դժվար է եղել: Հենց դրա համար է, որ դեպքից հետո զոհված քաղաքացիների մասին տվյալները իրարամերժ են եղել. սկզբում ասվել է 3, իսկ հետո 2 զոհի մասին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: «Մենք ասում էինք երկու կամ […]
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձավ ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից իրականացրած նախահարձակ գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողների առողջական վիճակին: Նախարարը շեշտեց՝ տղաները գտնվում են տարբեր բժշկական հաստատություններում: «Թերևս ունենք ծայրահեղ վիճակում գտնվող վիրավորներ, բայց մնացածի վիճակը կայունանում է և հուսով եմ, որ ավելի կլավանա»,- ասաց նախարարը ու ուրաշությամբ հավաստեց՝ […]
Ռուսաստանի Դաշնության Ռոստովի հայ համայնքի կողմից ապրիլ ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ շինանյութ է հասցվել Արցախ: ԼՂՀ քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայությունի ցհայտնում են, որ առաջին խմբաքանակը՝ տանիքի թիթեղի, երկրորդը փայտանյութի տեսքով է: Շինանյութը նախատեսված է օգտագործել այս տարվա ապրիլից սկսված թշնամու հրետակոծությունից տուժած բնակավայրերի վերականգնման աշխատանքների համար՝ մասնավորապես Մարտակերտում և Մատաղիսում:
Ապրիլի 27-ին, ժամը 14.19-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կարմիր բլուրի փողոցում՝ ձիարշավարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կարմիր բլուրի փողոցի տներից մեկի մոտակայքում կայանված ավտոմեքենայում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.29-ին, մարվել՝ 14.31-ին: Մասամբ այրվել է Վ. Գ.-ին պատկանող «ՎԱԶ-21011» մակնիշի չշահագործվող ավտոմեքենայի […]
Ղարաբաղաադրբեջամնական սահմանին տեղի ունեցող վերջին սրացումներից հետո ակնհայտ դարձավ՝ կան թույլ օղակներ. թերացումներ կան ոչ միայն ռազմական այլև մնացյալ ոլորտներում: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը: ‹‹Տրամաբանական էր՝ ՊՆ ԶՈւ պաշտոնյաներին պաշտոններից ազատելը: Արդյոք գրավոր կամ բանավոր հանձնարարականներ տրվել են ձեր ենթակայության տակ գտնվող պատկան մարմիններում ուսումնասիրություններ կատարելու և նմանատիպ ի՞նչ փոփոխություններ են […]
























