05 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեր իրականության մեջ յուրաքանչյուր ոք պետք է զբաղվի իր խնդիրներով, իր պարտականություններրով. Սեյրան Օհանյան /վիդեո/

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ  հայկական կողմի կորցրած 800 հեկտար հողատարածքին: «Ես գտնում եմ, որ ընթանուր առմամբ մեր իրականության մեջ յուրաքանչյուր ոք պետք է զբաղվի իր խնդիրներով, իր պարտականություններրով, եւ կարծում եմ, որ հասկանալի է չէ՞ որ ե՛ւ ԼՂՀ-ի ղեկավարությունը, ե՛ւ նաեւ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը փոխադարձ համագործակցության շրջանակներում բոլոր խնդիրները […]

Բաքուն շինծու մեղադրանքներով փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը

Հայաստանի ԱԳ նախարարը մասնակցեց Եվրոպական միության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը Մայիսի 23-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում մասնակցեց Եվրոպական միության և Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա էին և ելույթ ունեցան ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին, Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես […]

Ադրբեջանական կողմն առաջին հերթին պետք է պատասխան տա հանցագործությունների ու ահաբեկչական հանցագործությունների կատարման համար. Սեյրան Օհանյան

Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ զանգվածային ոչնչացման զենք չի կիրառել, այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Այսօր լրագրողների հետ զրույցում  հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված  ստահոդ լուրերին: «Ադրբեջանական կողմն առաջին հերթին պետք է պատասխան տա  հանցագործությունների  ու ահաբեկչական հանցագործությունների կատարման համար: Հայկական կողմից հնարավոր ամեն ինչն արվել է, որ հակառակ կողմից խաղաղ բնակչությունը […]

Խայտառակ թյուրիմացության օրեր էին. գեներալը բացում է փակագծերը/վիդեո/

«Ադրբեջանի կողմից սկսվել էր  նոր պատերազմ: Սա պատերազմ էր, պատերազմ, որը արագ ընթացավ և Ադրբեջանը հասկացավ, որ այս պատերազմում ևս չի ունենալու հաղթանակ, ինչպես 1994 թվականին, երբ ստիպված  էր զինադադար խնդրեց»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը: Գեներալի խոսքով` հայ ժողովուրդը այսօր պատրաստ է  համախմբված ձևով նոր հաղթանակ տոնել: «Ադրբեջանը դա հասկացավ և դրանում […]

«Ազատամարտիկը պետք ա թիթիզ բաներից հեռու մնա» /վիդեո/

«Ազատամարտիկը չպետք է խոսի, այլ պետք է կռվի ու թիթիզ բաներից հեռու մնա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց առաջնագծում կանգնած ազատամարտիկը: Նշենք, որ  Կոտայքի մարզի Արագյուղ համայնքի կամավորականների ջոկատի անդամների հետ զրուցել ենք, որբ դեռ սահմանային իրավիճակը լարված էր: Ազատամարտիկը ինքն էլ չզգաց, թե ինչպես կայացավ մեր զրույցը: Մանրամասները՝ տեսանյութում:

Նախագահն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին: Ողջունելով հյուրին մեր երկրում՝ Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ դերակատարումը՝ որպես համաեվրոպական անվտանգության ոլորտի կարևոր կազմակերպություն և մասնակից երկրների միջև իրավահավասար երկխոսության կարևորագույն հարթակ: Նախագահի համոզմամբ, ԵԱՀԿ խորհրդարանական ձևաչափը համագործակցության և երկխոսության լայն հնարավորություն […]

Կիսելյովը եթերում ծաղրել է Էրդողանին /վիդեո/

Ռուս հայտնի հաղորդավար Դմիտրի Կիսելյովը իր հաղորդման շրջանակներում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի մասին ծաղրական բանաստեղծությունների մրցույթին։ Հիշեցնենք, որ մրցույթն անց էր կացվել բրիտանական ամսագրերից մեկի կողմից եւ դրանում հաղթող է ճանաչվել Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը։ Ընդ որում, Կիսելյովը եթերում կարդացել է վիրավորական բանաստեղծության ռուսերեն թարգմանությունը։  

Անթույլատրելի է Եվրոպայի խորհրդի տարածքում, այն էլ 21-րդ դարում ունենալ մի վիճակ, որտեղ նման վայրագություններ կարող են տեղի ունենալ. Արման Թաթոյան /վիդեո/

Ապրիլ սկզբին  ղարաբաղաադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից կիրառած ագրեսիայի, խոշտանգումների հետ կապված՝  մի խումբ հայ իրավաբաններ պատրաստվում են դիմել միջազգային կառույցներին: Անդրադառնալով սրան՝ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց՝ դրական է գնահատում վերոնշյալ նախաձեռնությունը: Թաթոյանը շեշտեց՝ կարևորը ճիշտ որոշումներ կայացելն է: Պետք է հասկանալ՝ ո՞ր մարմիններին ենք դիմում և ինչպիսի՞ պահանջներ […]

ԱԻՆ-ը քամու հետևանքների մասին /ֆոտո/

Մայիսի 23-ին` ժամը 15:00-15:20-ի սահմաններում Արմավիրի մարզում գրանցվել է ուժեղ քամի` 23մ/վ, Աշտարակում՝ 13-20մ/վ, Երևանում՝ 8-20մ/վ արագությամբ: Ըստ կանխատեսումների` քամին հնարավոր է շարունակվի ևս 2 ժամ: Այս պահի դրությամբ` ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման  ազգային կենտրոնում ուժեղ քամու հետ կապված ահազանգերի թիվն անցնում է 40-ից: Առկա են տանիքից պոկված թիթեղներ, կոտրված ու արմատախիլ ծառեր, որոնց արդյունքում […]

Հայրը պատանդ է վերցրել սեփական երեխաներին

ՌԴ Չերեպովեց քաղաքում արտասովոր միջադեպ է տեղի ունեցել։ Տղամարդը դանակի սպառնալիքով պատանդ է վերցրել սեփական երեխաներին, փակվել է նրանց հետ տանն ու երկու օր չի թողել՝ դուրս գան այնտեղից։ Երեխաների մայրը ոստիկանություն ՝ դիմել, որոնք էլ ի վերջո կոտրել են դուռն ու ազատել երեխաներին։ Տղամարդը ժամանակավորապես հոգեբուժարան է տեղափոխվել։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի