Բռնվե′ք, չընկնեք
«Բռնվե′ք, որ չնկնեք…Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ճանաչվել է 2015 թվականի «Տարվա մարդն աշխարհում» կոչմանը: Դեռ լավ է աշխարհում և ոչ Տիեզերքում: «The Business Yar» ընկերությունը հաշվի առնելով որոշակի գործոններ, «խորությամբ» վերլուծելով Ադրբեջանի նախագահի գործունեությունը նրան արժանացրել է այդ կոչմանը:
Հաշվի է առնվել իհարկե Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում նրա մեծ ներդրումը, գլոբալ տրանս-ազգային նախագծերի իրականացման մեծ փորձն ու ջանքերը, XXI դարինախագծի՝ «Հարավային գազային միջանցքի» և նրա հիմնական հատվածները կազմող Շահդենիզ-2-ի, TANAP-ի և TAP-ի իրականացման ուղղությամբ աշխատանքները, Ադրբեջանի հսկայական առաջընթացն ու հաջողությունները անկախության տարիներին:
The Business Yar-ը միջազգային հայտնի հրատարակչություն է, որի շտաբ-կացարանը Լոնդոնում է:
Այնպես որ, իլհամիկն արդեն դեմք է՝ 2015 թվականի մարդը…Կներեք՝ գերագույն համաշխարհային ազերբարանիկը…
Պատկերացնու՞մ եք, մի օր էլ ճանաչեն ամենամարդասերն ու խաղաղասերը…
Անիմանալի է նավթադոլարային և խավիարային հնարավորությունները….»
Ռոբերտ Մելքոնյան