14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կողմերը զլանում էին արդյունավետ արտաքին քաղաքականություն վարել

«Ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումները» թեմայով հարցազրույց-ասուլիսի ժամանակ ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը նշեց, որ մինչ ապրիլյան ռազմական գործողությունների սկիզբը հայկական կողմն  ուներ  անորոշ ու անկայուն ապագա ունեցող ստատուս քվո, իսկ այժմ՝ ապրիլյան քառօրյա պատերազմի արդյունքում մենք ունեցանք ցավալի մարդկային կորուստներ, անընդունելի տարածքային կորուստներ և տարածքների հանձնման բացվող հեռանկար։

«Այս ամենը ոչ միայն այդ քառօրյայի, այլև այն փաստի արդյունքն է, որ տարիներ շարունակ կողմերը զլացան վարել իրապես արդյունավետ  արտաքին քաղաքականություն։ Այդ մոտեցումը հանգեցրեց  նրան, որ կանգնած ենք իրական տարածքային կորստի շեմին»,- ասաց նա:

Անդրադառնալով Վիեննայում տեղի ունեցած Սարգսյան-Ալիև հանդիպմանը՝ բանախոսը նշեց, որ այդ հանդիպմանը գնալը քաղաքական մոտեցումների բացակայության արդյունք էր.

«Վիեննա այցելելը նշանակում է վերադառնալ հին օրակարգին: Բայց այդպես այլևս չի կարելի՝ Հայաստանն արդեն սկսել է առանց Արցախի կարգավիճակի հետ կապված լուրջ փոփոխությունների տարածքներ հանձնել: Տարածքներն էլ անպիտան հեկտարներ են որակում»,- ասաց նա։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ