13 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Էրդողանին նվաստացրել են Մուհամեդ Ալիի թաղման ժամանակ

Հանրահայտ բռնցամարտիկ Մուհամեդ Ալիի ընտանիքը թույլ չի տվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին «ցուցադրել իրեն» բռնցքամարտիկի թաղման ժամանակ։Էրդողանն ԱՄՆ էր մեկնել՝ մասնակցելու Ալիի թաղման արարողությանը, սակայն նրան թույլ չեն տվել այնտեղ իր փիառով զբաղվել, գրում է kolokolrussia.ru-ն։ Էրդողանը ցանկացել է ելույթ ունենալ թաղման ժամանակ, սակայն Ալիի ընտանիքն ասել է, որ նրան չեն պատրաստվում խոսք տրամադրել։ Էրդողանին […]

Սամվել Բալասանյանն այժմ աշխատում է, սակայն մեզ մոտ անվանական քննարկումներ չեն եղել. Վահրամ Բաղդասարյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց՝  համակարծիք չէ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի արտահայտած տեսակետի հետ, թե պետք է վերանայվի 2016 թվականի համար հաստատված բյուջեն: «Եթե դրա անհրաժեշտությունը լինի, Կառավարությունը հանդես կգա առաջարկություններով: Իսկ 2016 թվականի կատարողականը կքննարկվի հանձնաժողովներում: Ինքս բյուջեի վերանայման կարիք չեմ տեսնում»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը: […]

Կեղծ զեղչերի կուտը

«Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մեծածավալ մոնիթորինգային ծրագիր չի իրականցնում,  ինչի հետեւանքով օրեցօր աճում են խանութներում անիրական զեղչերի մասին մոլորեցնող գովազդները»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը: «Համակարգային ուսումնասիրություն է պետք, հակառակ դեպքում այս խնդիրը օրեցօր ավելի է խորանալու: Համապատասխան մարմինը ստուգում է միայն այն ժամանակ, երբ կոնկրետ […]

Վարչապետը ծանոթացել է «Քվանտ» վարժարանի կրթական ծրագրերին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է «Քվանտ» վարժարան՝ ուսուցման համար ստեղծված պայմաններին և կրթական ծրագրերին ծանոթանալու նպատակով: «Քվանտ»-ի տնօրեն Ռոբերտ Վարդանյանը վարչապետին է ներկայացրել ուսուցման կազմակերպման գործընթացը, կրթական ծրագրերը և վարժարանի նոր մասնաշենքում կատարված վերանորոգման աշխատանքների արդյունքները: Նա նշել է, որ վարժարանում գործում են տարրական (1-4-րդ), միջին (5-9-րդ) և ավագ (10-11-րդ) դասարաններ. միջին դասարաններում ուսումնական […]

Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է Ռուսաստանին

Թուրքիայի արտգործնախարարությունը Սիրիայում հիվանդանոցների ռմբակոծությունների համար Ռուսաստանին և Սիրիայի իշխանություններին մեղադրող հայտարարություն  է արել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Milliyet» պարբերականը: Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարության մեջ նշում է, որ Սիրիայում իշխանությունները և Ռուսաստանը շարունակում են օդուժի հարձակումները հիվանդանոցների, դպրոցների, մզկիթների և բնակավայրերի վրա: Ռուսաստանին և Սիրիային դատապարտող  հայտարարության մեջ նշվում է, որ այս հարձակումներ անմարդկային են […]

Հայաստանում հանգիստն ավելի էժան է, քան Վրաստանում. ոլորտի պաշտոնյան վստահեցնում է

«Եթե համեմատենք  նույն հանգիստը  Երեւանում  ու Թբիլիսիում, ապա մեզ մոտ  հանգիստը ավելի էժան է, նույնը վերաբերում է Ծաղկաձորի ու Բակուրիանի համեմատությանը, եթե խոսքը որակապես նմանատիպ հանգստի մասին է»,- այսօր` հունիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Լրագրողների դիտարկմանը, թե հայերը նախընտրում են հանգիստը Վրաստանում, քանի որ ավելի էժան […]

Արա Բուդաղյանը ազատ կարձակվի

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Արա Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը քննիչի որոշմամբ դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արա Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Ալումյանը  նշեց, որ թեեւ Արա Բուդաղյանն արդեն ունի արդարցվածի կարգավիճակ, սակայն, սակայն, նրա դեռ ազատ չեն արձակել, սպասում են դատախազի որոշմանը: Հիշեցնենք, որ Սյունիքի […]

32-ամյա քաղաքացին փորձել է ցած նետվել Կիեւյան կամրջից

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 10-ին, ժամը 00.38-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Կիեւյան կամրջից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ կամրջի վրա է գտնվում 32-ամյա Մ. Գ.-ն, որը տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

Պուտինը, Սարգսյանն ու Ալիեւը կհանդիպեն հունիսի վերջին՝ Պետերբուրգում

Ռուսական РИА Новости գործակալությունը, հղում անելով ՌԴ ԱԳՆ-ում իր աղբյուրին, գրել է, որ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի,  Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը կկայանա Պետերբուրգում հունիսի վերջին: Նշվում է, որ այդ ժամանակահատվածում կանցկացվի եռակողմ գագաթնաժողով՝ ԼՂ հարցի կարգավորման ուղղությամբ։

Շնչին են նստած

ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը կարծում է՝  ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի ծեծի դեպքը ընկալելի կլինի, եթե քննությունը թափանցիկ ընթանա: Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում: «Ունենք գործընթաց, Արցախի նախագահն է արձագանքել, ոստիկանությունն է արձագանքել: Արցախում կա նոր օմբուդսմեն, և նա նոր մոտեցումներ է ցուցաբերում: Ցավում եմ դեպքի համար, բայց եթե իսկապես մեղավորները պատժվեն, կհամարենք, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի