13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Սամվել Բալասանյանն այժմ աշխատում է, սակայն մեզ մոտ անվանական քննարկումներ չեն եղել. Վահրամ Բաղդասարյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց՝  համակարծիք չէ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի արտահայտած տեսակետի հետ, թե պետք է վերանայվի 2016 թվականի համար հաստատված բյուջեն:

«Եթե դրա անհրաժեշտությունը լինի, Կառավարությունը հանդես կգա առաջարկություններով: Իսկ 2016 թվականի կատարողականը կքննարկվի հանձնաժողովներում: Ինքս բյուջեի վերանայման կարիք չեմ տեսնում»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Նա անդրադրադարձավ նաև ՏԻՄ ընտրություններին: Լրագրողներին հետաքրքրեց՝ արդյո՞ք ՀՀԿ-ն Գյումրիում պաշտպանելու է գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի թեկնածությունը:

«Մեզ մոտ դեռ քննարկման փուլ է և մյուս շաբաթվա մեջ կամփոփենք: Սամվել Բալասանյանն այժմ աշխատում է, սակայն մեզ մոտ անվանական քննարկումներ չեն եղել, կքննարկենք և առաջիկայում կտեղեկացնենք», – արձագանքեց Բաղդասարյանը:

 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ