Ինձ հետաքրքիր է, թե գերմանացի պաշտոնյաները ինչ երեսով են նայելու իմ աչքերին. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Աֆրիկա կատարած այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Թուրքական «Haberler.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Էրդողանն առաջ է քաշել այն պնդումը, թե Հոլոքոստի և 1915թ. դեպքերի միջև որևէ նմանություն չկա: Որպես ապացույց՝ Թուրքիայի նախագահը վկայակոչել է ՄԻԵԴ-ի կայացրած որոշումը (Փերինչեք-Շվեցարիա դատավարության վերաբերյալ. – խմբ.): Լրագրողներից մեկի հարցին, […]





































