27 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Լրջագույն պրոբլեմներից մեկը մասնավոր հատվածում աշխատավարձերի ստվերայնությունն է. Աղվան Վարդանյան

«Եթե մենք տրվենք ֆինանսական կառույցների ուղղակի ճնշմանը, ապա այդ ճնշումները կարող են վաղն ավելի խիստ լինել, որովհետև հարկային բեռն ավելանում է, և խնդիրներ կան, որոնք առնչվում են մեր տնտեսական համակարգին»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն՝ անդրադառնալով Հարկային օրենսգրքի նախագծին:

Վերջինս պնդեց՝ անընդունելի է այն մոտեցումը, ըստ որի՝ Հարկային օրենսգիրքը մեկ գրչի հարվածով  կարող է ջնջվել կամ արագորեն փոփոխության ենթարկվել:

«Բնական է, որ հսկայական գործ է կատարվել, կան նաև այլ բաներ, որոնք, մեր կարծիքով, վնասելու են մեր տնտեսությանը: Մենք ասել ենք ու ասում ենք, որը լավն է թող մնա, որն էլ ոչ` թող քննարկման առարկա դառնա: Մեր առաջարկությամբ և պահանջով էր, որ շրջանառության հարկը 58 միլիոնից դարձավ 115 միլիոն, հիմա նորից 40 միլիոն: Պետք է հասկանանք՝ ի՞նչ մեխանիզմներ կան, որոնք այստեղ թույլ կտան արդյունավետ աշխատել, խոշորներին չմասնատել, ի՞նչ երաշխիքներ կան աշխատավարձերի հետ կապված, նույն եկամտահարկի հետ կապված, մեր լրջագույն պրոբլեմներից մեկը մասնավոր հատվածում աշխատավարձերի ստվերայնությունն է»,- ընդգծեց Վարդանյանը:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ