15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Կառավարությունը մարզպետին կպատժի՞ գյուղապետին «դուռակ լակոտ» անվանելու համար․ Փաշինյան

ԱԺ-ում համայնքների խոշորցման հարցի շրջանակում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանին:

Փաշինյանը շեշտեց՝ պիլոտային ծրագրից պետք է արվեին հետևություններ, սակայն պիլոտային ծրագրից դեռ մի քանի ամիս է անցել, և չեն հասցրել լիարժեք հետևություններ անել:

«Ստացվում է, որ կադրերի կրճատում ենք անում` գյուղապետների ու գյուղապետարանի աշխատակիցների, ուստի` որտեղի՞ց վստահություն, որ էս խոշորացումն արդյունավետություն է տալու, օրինակ՝ համայնքների թվի աճի առումով: Եթե շատ խորանանք, մենք, ըստ էության, այս խոշորացմամբ արձագանքում ենք համայնքների բնակիչների թվաքանակի կրճատմանը: Եթե այսպես շարունակվի, մի օր էլ Հայաստանի Հանրապետությունը կխոշորացնեն՝ դարձնելով Երևան համայնք՝ իր հարակից բնակավայրերով»,- ասաց Փաշինյանը:

Պատգամավորտ շեշտեց՝ իրեն մտահոգում է նաև Տավուշի մարզպետի վիրավորական արտահայտությունը Բարեկամավանի գյուղապետի հասցեին, ով դեմ էր արտահայտվել համայնքների խոշորացմանը: Մարզպետն էլ  նրան անվանել էր «դուռակ լակոտ»:

«Պատրաստվո՞ւմ եք միջնորդեք, որ կառավարությունը Տավուշի մարզպետին նկատողություն հայտարարի` գյուղապետի հասցեին նման հայտարարություն անելու համար»,- հարցրեց Փաշինյանը:

Վաչե Տերտերյանը նշեց, որ պիլոտային ծրագիրն արձանագրել է մի շարք դրական արդյունքներ։Դրա արդյունքում տեղի կունենա բյուջեի մեծացում, ռեսուրսների խնայողություն, մրցակցային ավագանի:

«Վստահ եմ` առաջընթացը կա ու դեռ կլինի»,- ասաց Վաչե Տերտերյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ