14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Համայնքների խոշորացման գործընթացում կլինեն մարդկային, մասնագիտական կարողությունների հետ կապված խնդիրներ․ Վաչե Տերտերյան

ԱԺ-ում շարունակվում է համայնքների խոշորացման հարցի քննարկումը:

ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը հիմնական  զեկուցող Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանին հարց ուղղեց։ Զաքարյանը    հետաքրքրվեց` կբավականացնե՞ն արդյոք կադրային ռեսուրսները համայնքների խոշորացումը պրոֆեսիոնալ մակարդակով իրականացնելու համար, ինչպես նաև ֆինանսական ռեսուրսները միավորելու և արդյունավետ կառավարելու համար:

Պատգամավորը խնդրեց բացատրել՝ 108 համայնքներն արդյո՞ք պատրաստ են խոշորացման, թե շատ ու շատ խնդիրներ կան:

Վաչե Տերտերյանը նշեց՝  համայնքների խոշորացման գործընթացում կլինեն մարդկային, մասնագիտական կարողությունների հետ կապված խնդիրներ, սակայն մեծ համայնքներում կա պոտենցիալ այդ բացը լրացնելու, և ամենայն հավանականությամբ, ռեսուրսների  պակաս չի լինի։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ