06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Արամ Աթեշյանը կայցելի Ռուսաստան եւ Հայաստան

Կոստանդնուպոլսի Հայ առաքելական եկեղեցու պատրիարքարանի Ընդհանուր փոխանորդ Տեր Արամ Արքեպիսկոպոս  Աթեշյանը հունիսի 15-ին կմեկնի Ռուսաստան։ Այս մասին ասված է պատրիարքարանի կայքում։

Աթեշյանը դրանից հետո կայցելի նաեւ Հայաստան՝ մասնակցելու Գերագույն Հոգեւոր Խորհուրդի նիստերին ինչպես նաեւ Ֆրանցիսկոս Սրբազան Պապի՝ Հայաստան այցելության առթիվ կազմակերպված միջոցառումներին։

Հիշեցնենք, որ Արամ Աթեշայնը նամակ էր գրել Թուրքիայի  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ քննադատելով Գերմանիայի խորհրդարանի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը, ինչն առաջ էր բերել աշխարհում համայն հայության դժգոհությունը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ