30 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մենք մեղավորներ չենք փնտրում, մեղադրանքներ չենք սփռում, պարզապես ցանկանում ենք, որ իրերն իրենց անունով կոչվեն․ ՀՀ նախագահ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀ իշխանությունների, հասարակայնության և Երևանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հանդիպման ժամանակ Երևան, 24 հունիսի 2016թ․ Ձե՛րդ Սրբություն, Սրբազա՛ն Հայրեր, Հարգելի՛ ներկաներ, Այսօր Աստված մեզ յուրահատուկ օր է պարգևել: Մեր ժողովրդի և անձամբ ինձ համար մեծագույն պատիվ է ողջունել կաթոլիկ աշխարհի առաջնորդ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս […]

Մեծ եղեռնը գլխավորեց անցյալ դարի անմարդկային աղետների տխուր ցուցակը․ Հռոմի պապ

ՍՐԲԱԶԱՆ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏ ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊԻ ԽՈՍՔԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐ 24 հունիսի 2016թ. Պարոն Նախագահ, Հարգարժան պետական այրեր, Պատվարժան դիվանագետներ, Տիկնայք և Պարոնայք, Մեծ ուրախություն է ինձ համար գտնվել այստեղ, հպվել այս հույժ սիրելի հայկական աշխարհի հողին, այցելել հինավուրց և հարուստ ավանդույթներ ունեցող մի ժողովրդի, ով քաջությամբ է վկայել իր հավատքը, ով շատ է տառապել, բայց վերածնվել […]

Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, քանի որ անսահման է ազատության նրա ձգտումը. Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 24-ին ընդունել է Բուենոս-Այրես քաղաքի խորհրդարանի պատգամավոր Գուստավո Վերային: Ողջունելով հյուրի այցը Հայաստան՝ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել հայ-արգենտինական բազմակողմ հարաբերությունները եւ նշել, որ դրանք զարգանում են համաչափ եւ բնականոն հունով: Նա կարեւորել է Արգենտինայի խորհրդարանի հետ կապերի առավել սերտացումն ու զարգացումը, ինչն իր հերթին անհրաժեշտ է համարել նաեւ […]

Հռոմի Պապը ինքնաթիռից ուղերձ է հղել Էրդողանին

Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ինը Հայաստան այցի ճանապարհին ինքնաթիռից դիմել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Birgun» թերթը, Պապը Էրդողանին ուղերձ է հղել այն պահին, երբ ինքնաթիռը մտել է Թուրքիայի օդային տարածք: Պապը ուղերձում նշել է, որ իր լավագույն մաղթանքներն է հղում Էրդողանին և Թուրքիային, ավելացնելով՝ «Աղոթում եմ, որ Աստծո օրհնությունը լինի ողջ […]

Ովքե՞ր են թրաֆիկինգի զոհերը

«Թրաֆիկինգի հեշտ է ենթարկել այն մարդկան, ովքեր խոցելի են շրջապատի կողմից»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ամքոր Հայաստան» ՀԿ-ի փորձագետ Վիկտորիա Ավակովան: Փորձագետը արձանագրում է, որ եղել է դեպք, երբ չնայած հոգեբանի աշխատանքին անձը կրկնակի անգամ է թրաֆիկինգի  ենթարկվել: «Մեկ դեպք է եղել, որն էլ ճանապարհին կանխվել է: Խնդիրը նրանում է, որ ոչ բոլոր զոհերի հետ […]

«Հպարտ ենք մեր երկրով». Վատիկանում ՀՀ դեսպանը փոխանցում է տպավորությունները Հռոմի պապի դիմավորման արարողությունից

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը դրական զգացողություններով է Մայր Աթոռ Սբ Էջմիածնում մասնակցում Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Բարիգալստյան` Հրաշափառի արարողությանը: «Որն է հայ ժողովրդի ուղերձն ու ասելիքն աշխարհին այս այցով»«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան` դեսպանը նշեց. «Մենք կանք, մենք երջանիկ ենք և հպարտ մեր երկրով»:

Մեր Եկեղեցին հոգևոր նոր զարթոնք է ապրում

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ ՀՌՈՄԻ ՍՐԲԱԶԱՆ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏ ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊԻՆ՝ ՄԱՅՐ ՏԱՃԱՐՈՒՄ ՀՐԱՇԱՓԱՌԻ ԲԱՐԻԳԱԼՍՏՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ (Սուրբ Էջմիածին, 24 հունիսի, 2016 թ.) Ձերդ Սրբություն, սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, Գոհություն և փառք ենք մատուցում Աստծուն, որ այսօր Միածնաէջ այս սուրբ տաճարում եղբայրական սիրով ու աղոթքով ողջունում ենք Ձերդ Սրբությանը և Ձեզ ուղեկցող պատվիրակությանը: […]

Ահաբեկչություն Գերմանիայում․ կան վիրավորներ /վիդեո/

Գերմանական Ֆիրնհայմ քաղաքում անհայտ անձը դիմակով ներխուժել է տեղի կինոթատրոններից մեկն ու գերի վերցրել ներկաներին։ Նա սկսել է կրակել մարդկանց վրա, ինչի արդյունքում առնվազն 50 վիրավոր կա։ Ոստիկանները գրոհել են կինոթատրոնն ու ազատել պատանդներին, իսկ ահաբեկիչը նրանց գործողությունների արդյունքում սպանվել է։ Համացանցում է հայտնվել տեսանյութը, թե ինչպես են ոստիկանները վնասազերծում ահաբեկչին։    

Ստվարաթղթե տանկով ԱԱԾ- դարպասների մոտ ակցիա իրականացրած ակտիվիստն արդարացվեց

Ստվարաթղթե կանաչ տանկով Երևանի կենտրոնում՝ ԱԱԾ-ի վարչական շենքի երկաթե դարպասների մոտ ակցիա իրականացրած Արտակ Գևորգյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ անպարտ ճանաչվեց և արդարացվեց, քանի որ նրա  արարքում բացակայում էր  հանցակազմը: Հիշեցնենք, որ այսօր մինչև դատավճռի հրապարակումը նախատեսվում էր մեղադրական ճառ, սակայն դատախազը հրաժարվեց  առաջադրված մեղադրանքից: Ըստ մեղադրանքի՝ 2015 […]

Համամիութենական ոգին օրինակելի է դառնում. Հռոմի Պապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր խոսքում Հռոմի Ֆրանցիոսկոս Պապը դիմել  է հավատացյալներին՝ ասելով. «Հուզումով ոտք դրեցի ձեր ժողովրդի պատմության վկայի, նրա հոգեկանության լուսաշող կենտրոնի, այս սրբազան վայրի շեմին. եւ Աստծու թանկագին պարգեւն եմ համարում, որ կարողացա մոտենալ սուրբ սեղանին՝ որից Քրիստոսի լույսը սփռվեց Հայաստանում: Ողջունում եմ Ամենայն Հայոց Կաթողիկոս՝ Նորին Սրբություն Գարեգին Բ-ին, շնորհակալություն հայտնելով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի