07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ողբերգական ավտովթար. վարորդը տեղում մահացել է

Լոռու մարզի Ջրաշեն գյուղի սկզբնամասում այսօր՝ հունիսի 13-ին, տեղի է ունեցել ողբերգական ավտովթար: MAN մակնիշի 167L02 համարանիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, հայտնվել դաշտում ու բախվել բետոնե քարերին: Վթարի հետեւանքով վարորդը տեղում զոհվել է: Վարորդին մեքենայից դուրս են բերել քաղաքացիները, որոնք զանգահարել են «Շտապօգնություն», որն էլ վարորդի մահն է  արձանագրել: Վարորդի ինքնությունը պարզվում […]

11 ժամ գազ չի լինի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գործող գազատարի հետ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով  հունիսի  14-ին ժամը 09:00-ից մինչեւ  ժամը 20:00-ն  կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց, Շիրակի, Ներքին Շենգավիթի 11-րդ փողոց, Բագրատունյաց փողոցներով պարփակված թաղամասերի եւ Էրեբունի օդանավակայանին հարակից տարածքի թվով  4266  բնակիչ-բաժանորդների եւ 20 տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ինչպես նաեւ […]

Ակցիզային հարկի բարձրացումը հնարավոր է՝ հանգեցի գնաճի. Միրումյան

Հարկային նոր օրենսգրքի քննարկման ընթացքում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց սպասվող գնաճի մասին: Փաշինյանը նծեց՝  բենզինի, գազի, ծխախոտի և ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկի բարձրացումը բերելու է այդ ապրանքների գների բարձրացման: «Ակցիզային հարկն էական գնաճ է բերելու: Ամեն անգամ ասում եք` 1000 դրամ ենք ավելացնում հարկային բեռը, բայց հազար տեղ հազար դրամով բարձրացնելով բեռ է դառնում»,- ասաց […]

Բունդեսթագի թուրք պատգամավորը պահանջում է արգելել Էրդողանի մուտքը Գերմանիա

Հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից  հետո, օրինագծի ընդունմանը կողմ քվեարկած թուրք պատգամավորները շարունակում են իրենց ազգակից ծայրահեղականների կողմից մահվան սպառնալիքներ և վիրավորանքներ ստանալ: Մասնավորապես, Բունդեսթագի Ձախերի կուսակցության պատգամավոր Սևիմ Դաղդելենը գերմանական «Bild» պարբերականին տված հարցազրույցում նշել է,  որ սոցցանցերում իր դեմ արշավ է սկսվել. իր հասցեին մահվան սպառնալիքներ և վիրավորանքներ են հնչում, նույնիսկ […]

Նեղանալը քաղաքական կատեգորիա չէ. Շարմազանով

Այսօր ԱԺ-ում ԱԺ խոփփոսնակ Էդուարդ Շարմազանովը անդրադարձավ  խորհրդարանում քննարկվող Հարկային օրենսգրքի նախագծին: Լրագրողները հարց ուղղեցին ԱԺ փոխխոսնակին. մտավախություն չկա՞, որ գործարար հանրապետականներին կարող են այս նախագծով նեղացնել: Շարմազանովն արձագանքեց` ասելով, թե նեղանալը քաղաքական կատեգորիա չէ: Վերջինս շեշտեց՝ նորմալ է համարում նախագծի շուրջ տարակարծությունը: «Դրա համար հիմա քննարկում է, և կա հարց ու պատասխան, Կառավարությունը կլսի […]

Նորածնին վաճառած կնոջը մեղադրանք է առաջադրվել

Նորածնին վաճառելու համար Աշտարակի Արուճ գյուղի բնակչուհի 36-ամյա Ալլա Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը: Նրա նկատմամաբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 168-րդ հոդվածով՝ Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրթյունը չհեռանալու մասին: Նշենք, որ հունիսի […]

Չի բացառվում, որ ԸՕ-ն կրկին քննարկվի ԱԺ-ում. Դավիթ Հարությունյան

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՝ չի բացառվում, որ Ընտրական օրենսգրքը ԱԺ-ում կրկին քննարկվի: Վերջինս  չցանկացավ մանրամասն ներկայացնել ԸՕ-ի շուրջ ծավալված քննարկումների արդյունքները: «Հենց վերջնական պատրաստ եղավ, այդ ժամանակ կասենք»,- ասաց Դավիթ Հարությունյանը: Խոսելով կոնսոլիդացիայի մասին՝ Հարությունյանը շեշտեց.  «Տվյալ դեպքում, երբ խոսում են կոնսոլիդացիայի մասին, Սահմանադրությունը նախատեսում է երեք հինգերորդ, […]

Թուրքական թերթը Օրլանդոյի ահաբեկչության զոհերին «այլասերվածներ» է անվանել

Թուրքական իշխանամետ Yeni Akit թերթը, անդրադառնալով ԱՄՆ-ում տեղի ունեցած ողբերգությանը, զոհերին «այլասերվածներ» է անվանել։ Հիշեցնենք, որ նախօրեին Օրլանդո քաղաքում ահաբեկիչը ներխուժել էր միասեռականների ակումբ ու սպանել 50 հոգու, կան տասնյակ վիրավորներ։ Թուրքական թերթը հոդված է գրել՝ հետեւյալ վերնագրով․ «Գիշերային ակումբում զոհերի թիվը, որտեղ հավաքվում են գեյ-այլասերվածները, հասել է 50-ի»։  

Կոռուպցիան ախտ է և լրջագույն մարտահրավեր է մեզ համար. Շարմազանով

Մեր երկրում ոռուպցիայի դեմ պայքարը երեկ չէ, որ սկսվել է և այսօր կամ վաղը չէ, որ պետք է ավարտվի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի` կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հանձնարարականի արդյունքներին: «Կոռուպցիան ախտ է և լրջագույն մարտահրավեր է մեզ համար և դրա մասին մեկ […]

Հարևանուհին թալանել է իրեն վստահված բնակարանը

Հունիսի 10-ին, ժամը 23-ին, 53-ամյա Սաթենիկ Պ.-ն ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 10-ից 11-ը, իր բնակարանի բանալին գտնվել է հարեւանի՝ 31-ամյա Մագդա Մ.-ի մոտ: Ժամը 19-ի սահմաններում վերցնելով բանալին՝ նկատել է, որ ննջասենյակի պահարանում դրված զարդատուփից գողացել են 1 ոսկյա վզնոց եւ 2 ոսկյա մատանի` պատճառելով 550.000 դրամի նյութական վնաս: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի