Հայտնի է, թե որ քաղաքում կանցկացվի «Եվրատեսիլ 2017»-ը
«Եվրատեսիլ 2017» երգի մրցույթը կանցկացվի Կիեւում։ Այդ մասին հայտարարել Է Ուկրաինայի ազգային հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Զուրաբ Ալասանիան:
«Քաղաքը, որն ընդունելու Է «Եվրատեսիլը», հենց նոր որոշվեց կազմկոմիտեի նիստում: 19 «կողմ», երկու՝ դեմ, մեկը ձեռնպահ Է մնացել»,-հայտարարել Է փոխվարչապետ Պավել Ռոզենկոն: Մինչ այդ «Եվրատեսիլն» անցկացնելու իրավունքին երկրում հավակնում Էին Օդեսան, Դնեպրը, Լվովը, Խարկովը, Խերսոնը:
«Եվրատեսիլը» կազմակերպիչների որոշմամբ, տեղի կունենա Միջազգային ցուցահանդեսային կենտրոնում, որտեղ գտնվում Է Կիեւում, Դնեպրի ձախ ափին: Համալիրի մակերեսը կազմում Է գրեթե 60 հազար քառակուսի մետր:
Ուկրաինան «Եվրատեսիլ-2017»-ի անցկացման իրավունքն ստացել Է այն բանից հետո, երբ Շվեդիայում կայացած վերջին մրցույթում ուկրաինացի երգչուհի Ջամալան հաղթեց։
Ավելի վաղ տեղեկություններ տարածվեցին, որ Ուկրաինան պատրաստվում է հրաժարվել մրցույթի անկացումից, սակայն փաստորեն այդպես չեղավ։