07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սերժ Սարգսյանը ցավակցել է Օֆելյա Համբարձումյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Համբարձումյանների եւ Հովհաննիսյանների ընտանիքին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, հայ երգի անզուգական կատարող Օֆելյա Համբարձումյանի մահվան կապակցությամբ: «Լինելով ժողովրդական երգարվեստի մեծ նվիրյալ եւ երախտավոր, մեր ժողովրդի հույզերի ու ապրումների կրող եւ թարգման՝ Օֆելյա Համբարձումյանն իր երկարատեւ եւ բուռն ստեղծագործական կյանքով նոր մակարդակի բարձրացրեց հայ երգը: Տասնամյակներ շարունակ համաժողովրդական […]

Պաշտոնյաների ձերբակալությունների շքերթ. շոկային իրավիճակ

ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով այսօր ձերբակալվել են ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանը, Երեւանի  քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանը, գործակալության բժշկական ծառայությունների գնման եւ տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանը։ Նրանք կասկածվում են պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ։ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում […]

Տղամարդը մտել է առյուծների վանդակը՝ նրանց թաթը սեղմելու համար /վիդեո/

Շոկային միջադեպ է տեղի ունեցել հնդկական Nehru Zoo Park կենդանաբանական այգում։ 35-ամյա Մուկեշ Կումարը, ընկերների հետ խմելուց հետո, մտել է առյուծների վանդակը, որպեսզի, ինչպես ինքն է հետագայում բացատրել, սեղմի նրանց թաթը։ Բարեբախտաբար, գիշատիչները որեւէ կերպ չեն արձագանքել տղամարդուն, եւ վերջինը բարեհաջող դուրս է եկել վտանգավոր գոտուց։ Փոխարենը տղամարդն ինքն է մեկ այլ վանդակում հայտնվել՝ նրան այդ […]

Տարոն Մարգարյանը ցավակցել է

Ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ, հայկական ժողովրդական, գուսանական ու աշուղական երգերի անզուգական կատարող ու տարածող, սիրված երգչուհի Օֆելյա Համբարձումյանի մահվան մասին: Անվանի երգչուհու յուրօրինակ կերպարը երկար կապրի մեր սերունդների մեջ: Նրա երգարվեստի բացառիկ ու անզուգական օրինակները մնալու են ուսուցողան կոթողներ եկող սերունդների ու կատարողների համար: Մեր ժողովրդական ու կոմպոզիտորական հարյուրավոր երգերի մեկնողը հայոց սփյուռքում ու […]

«Անընդունելի է, երբ մարդիկ ամիսներ շարունակ միևնույն հարցով են դիմում մեզ».Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքացիների ընդունելությունների վերաբերյալ զեկուցվել է, որ մայիս ամսվա ընթացքում քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում ընդունելություններին մասնակցել է 755 քաղաքացի: Բարձրացված հարցերից 633-ին տրվել է համապատասխան լուծում և սպառիչ պատասխան, իսկ 111-ը դեռևս կատարման ընթացքում է: Անդրադառնալով քաղաքացիների կողմից ստացվող դիմում-գրությունների բովանդակային […]

Թուրքիա-Խորվաթիա հանդիպման ժամանակ մահացել է խորվաթ ֆուտբոլիստներից մեկի հայրը

Խորվաթիայի հավաքականի ավագ Դարիո Սռնայի հայրը մահացել է Եվրոպայի առաջնության խմբային փուլի առաջին տուրի՝ Թուրքիա-Խորվաթիա հանդիպման (0։1) ժամանակ։ Հանդիպումից հետո Սռնային հայտնել են ցավալի լուրը:  ֆուտբոլիստը վերադարձելն է հայրենիք։  

Իմ աղոթքները ձեզ հետ են․ Քիմ Քարդաշյանը ցավում է

Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր ցավակցություններն է հայտնել Օրլանդոյում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ «Ես իսկապես չեմ կարողանում խոսքեր գտնել։ Իմ մտքերը, սերն ու աղոթքները Օրլանդոյում տուժածների հետ են»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նա։ Հիշեցնենք, որ Օրլանդոյի ակումբներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ 50 հոգի է մահացել, կան վիրավորներ։

Գալուստ Սահակյանը ցավակցել է Օֆելյա Համբարձումյանի մահվան առիթով

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ցավակցական ուղերձը ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանի մահվան կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասվում է. «Սրտի խոր ցավով տեղեկացա սիրված երգչուհի, ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանի մահվան մասին: Մենք կորցրեցինք ժողովրդական այն բացառիկ ձայնը, որը տասնամյակներով հնչում էր Հայաստանում ու նրա սահմաններից անդին, հնչում էր ու հմայում ունկնդրին, հնչում էր […]

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Օֆելյա Համբարձումյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Համբարձումյանների և Հովհաննիսյանների ընտանիքին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, հայ երգի անզուգական կատարող Օֆելյա Համբարձումյանի մահվան կապակցությամբ: «Լինելով ժողովրդական երգարվեստի մեծ նվիրյալ և երախտավոր, մեր ժողովրդի հույզերի ու ապրումների կրող և թարգման՝ Օֆելյա Համբարձումյանն իր երկարատև և բուռն ստեղծագործական կյանքով նոր մակարդակի բարձրացրեց հայ երգը: Տասնամյակներ շարունակ համաժողովրդական […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 14-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Ռոստոմի, Տոլստոյի, Աղյուսագործների, Արհեստավորների 1-ին, Շահինյան, Վրացյան, Շարա-Տալյան, Ֆիզկուլտուրնիկների, Զավարյան, Կորի, Քաջազնունու փողոցների, Երվանդ Քոչարի փողոցի և նրբանցքի, Չարենցի փողոցի և 1-ին, 2-րդ նրբանցքների, Այգեստանի 3, 4, 5, 6, 7, 9 փողոցների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի