Հայաստանում առաջին անգամ
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ծննդյան օրվա առիթով գրառում է թողել լրագրող Կարմեն Դավթյանը, որը ներկայացնում ենք առանց խմբագրման:
-Փարեւ, Զորավար: Շնորհավոր Զորավար…
Զորավարի ծննդյան օրը սիմվոլիկ ստացվեց մի ձեւ, չէ…
Նոր վարչապետ ունեցանք. ինչպես կատակել էր լրագրողներից մեկը` <ոստիկանական բարեփոխումերի շրջանակում>…
-Հայ վարչապետ, հայ Անտառամեջ, հայ ոստիկան, հայ հեռախոս… հայ կնիիկ..
Ուրիշ բանից եմ խոսում… ուզում եմ ասել չասվածը… առիթը ՊՊԾ գրավումն էր…
Ինքս լինելով հավատցյալ մարդ, կարող եմ հասկանալ, թե ինչ է ապրում մեկ այլ հավատացյալ, որը հայտնվել է այդ ամենի պատասխանատվության կիզակետում, երբ բոլոր պաշտոնյաները, եթե չեն խանգարում, ապա չեն էլ օգնում /շատերն էլ թաքուն ուրախանում են/` քաղաքացիականից հինգ րոպե պակաս վիճակի համար… բեռի ծանրությունն ահավոր մեծ էր, չնայած բեռը ուսի չափով է տրվում…
Արտաքին կռվից զատ, ներքին-հոգու կռվի ինչ հզոր դաշտ էր դա…
Ինչ է` կարծում եք զուր էր?, որ զոհվեցին երեք ոստիկան ու… ոչ մի քաղաքացի:
Ընդորում, նույն այդ քաղաքցին գրեթե չնկատեց էլ այդ ոստիկանների մահը…
Ինչ է ասածս Ծննդյան էս օրում…
-Հայաստանում առաջին անգամ` քաղաքացին չվճարեց… կյանքով… ամեն ինչ արվեց, թեկուզ ամենաթանկ գնով, որ այդպես չլինի…
Եղան վիրավորներ, սխալներ, բայց` ոչ պայքարի ելած մարդու արյուն ու` մարտի մեկ:
Ու դա առաջին հերթին սրտի վիճակ էր, Աստծո առաջ կանգնած մարդու` ներքին ցավի ու ներքին պրկման խնդրանք առ Աստված…
Ու իսկական բարեփոխումը հենց դա է, որ կա… ցավոտ, գիտակցված, զոհաբերված…
-Եւս մեկ անգամ.
-Շնորհավոր Զորավար. Աստված պահապան` ժողովրդիդ, զորքիդ, երկրիդ: