Որ ապրանքներն են թանկացել
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած վերջին տվյալները փաստում են, որ 2016թ. օգոստոսին հուլիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.7% գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել հագուստի և գործվածքի, կոշկեղենի, լվացող միջոցների և այլ ապրանքների գնանկումը:
Նվազել են նաև գորգեղենի գները 0.5%-ով, դեղամիջոցներինը՝ 0.5%-ով, մշակույթի ապրանքներինը՝ 0.4%-ով:
2016թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում բենզինի գինը մնացել է անփոփոխ, իսկ դիզելային վառելիքինն աճել է 0.2%-ով: 2016թ. օգոստոսին 2015թ. օգոստոսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 11.8% և 19.6%-ով, իսկ 2015թ. դեկտեմբերի համեմատ` 9.2% և 17.7%-ով