14 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պատասխանատվությունը ժողովրդի վրա է ընկնում /վիդեո/

2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ դարձյալ թեժանում են քննարկումներն այն հարցի վերաբերյալ, թե որոշ պատգամավորներ չեն համապատասխանում իրենց պաշտոնին, օլիգարխ են կամ մականունավոր: ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը գիտի՝ ինչպես լուծում տալ այս խնդրին: «Դրա միակ ելքը ժողովրդի ձայնի ճիշտ ուղղորդումն է: Ժողովուրդն ինքը պիտի որոշի՝ ում է ուզում տեսնել ապագա խորհրդարանում: Ոչ մեկը  մեկը չի կարող […]

«Այդ մեկը ռեստորանի բակում մարդ էր սպանում» /վիդեո/

ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս  Մանվել Գրիգորյանը չի մասնակցել Արցախյան ազատամարտին. նման հայտարարություն է տարածվել վերջերս: Henaran.am-ի թղթակիցը հարցի շուրջ զրուցեց  5-րդ առանձին մոտոհրաձգային կամավորական բրիգադի օպերատիվ բաժնի ավագ սպա, գրականագետ Վարդան Դևրիկյանի հետ: «Ինձ զարմանք պատճառեց այն հանգամանքը, որ պատերազմի ժամանակ, երբ մենք կռվում էինք, ասում էին, որ ռեստորանի բակում մեկը տվել մարդ է սպանել ու […]

ԼՂՀ պաշտպանության բանակից տեղեկացնում են

Սեպտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 25 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 330 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Համանախագահներն այսօր Մոսկվա կժամանեն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այսօր կժամանեն Մոսկվա, որտեղ կմասնակցեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին նվիրված խորհրդակցությանը։ Ակնկալվում է, որ ներկա կգտնվի նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Խորհրդակցության ընթացքում քննարկվելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված հարցեր։

Ինչպիսին կլինի այս համաներումը. Ժողովուրդ

ՀՀ անկախությւսն 25-րդ տարեդարձին ընդառաջ համաներում հայտարարելու նախագիծը գրեթե պատրաստ է։ Թերթի տեղեկություններով՝ այս համաներումը խոստանում է լինել աննախադեպ ընդգրկուն։ Ամեն դեպքում փաստաթուղթը մշակող իրավաբանների խմբին հենց այդպիսի հանձնարարական է տրվել։ Ենթադրվում է, որ համաներումը կտարածվի առնվազն մինչեւ հինգ տարվա ազատազրկման դատապարտվածների վրա։ Բացի այդ՝ բացառված չէ, որ այն տարածվի նաեւ առանձնապէս ծանր հանցանք կատարած այն դատապարտյալների վրա, […]

Երիտասարդը նետվել է Դավթաշենի կամրջից

Սեպտեմբերի 7-ին, ժամը 23.36-ին ահազանգ է ստացվել, որ  քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Դավիթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը հոգեբանի հետ և երկու մարտական հաշվարկ դեպքի վայր են ժամանել ժամը 23.44-ին, սակայն կամրջի վրա ինքնասպանության փորձ անող անձ չի հայտնաբերվել: Ժամը 00.25-ին ոստիկանության ԵՔՎ Մաշտոցի բաժնից տեղեկատվություն է […]

Լրագրողի հավատամքը ճշմարտությունն է, որը չունի սահման. Գալուստ Սահակյան

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Լրագրողների համերաշխության միջազգային օրվա առթիվ «Հարգելի՛ լրագրողներ, շնորհավորում եմ ձեզ Լրագրողների համերաշխության միջազգային օրվա առթիվ: Լրագրողի հավատամքը ճշմարտությունն է, որը չունի սահման, այնպես, ինչպես ոչ միայն լրագրողների, այլեւ մարդկային համերաշխությունն ընդհանրապես: Այն նաեւ լրագրողներին համախմբող գաղափար-գործոն է: Որքան համերաշխ կլինեն նրանք այդ գործոն-գաղափարին դավանելու, այն լուսաբանելու եւ ընթերցողին […]

Համաձայնության չեն գալիս. Հայկական Ժամանակ

Երեկ երեկոյան Ազգային ժողովում տեղի է ունեցել Ընտրական նոր օրենսգրքում փոփոխություններ կատարելու շուրջ վերջերս սկսված ընդդիմություն-իշխանություն նեղ շրջանակով ընթացող բանակցությունների 2-րդ փուլի հերթական հանդիպումը։ Մեզ հայտնի դարձավ, որ երեկվա փակ հանդիպմւսնը եւս էական համաձայնություններ ձեռք չեն բերվել։ Հժ-ն գրել էր, որ բանակցություններն ընթանում են Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի, կաոավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությանյանի եւ ՀԱԿ խմբակցության […]

Վրաստանում օդային տաքսիներ կգործեն

Նոյեմբերից Վրաստանում սկսելու են գործել օդային տաքսիներ: Ինչպես հայտնում է «Գրուզիա Online»-ը, այդ մասին ասել է «Adjara Group» ընկերության գլխավոր տնօրեն Վալերի Չխեիձեն: Ընկերությունն այժմ սպասում Է թռիչքների թույլատրագիր ստանալուն եւ, ինչպես ենթադրվում Է, նոյեմբերի 15-ին օդաչուները կսկսեն կատարել առաջին չվերթերը: Ներկայումս ընկերությունը երթուղիների սխեմաներն Է մշակում եւ որոշում Է գնային քաղաքականության ուղղությունը: Ինքնաթիռները, որոնք տնօրինում Է […]

Մի շատ ծանր մեղք կա

Մի շատ ծանր մեղք կա, որն աշխարհը մեղք չի համարում, իսկ Փրկիչը շատ խիստ է խոսում այդ մասին: Մարդուն գայթակղելը: Տեսեք: Աշխարհն ընդունում է օրենքներ ու պատժում նրանց ովքեր մարդու մարմնին վնաս են հասցնում, բայց թույլատրում է որ մարդու մտքերն ինչպես ուզեք թունավորեք՝ խոսքով, ինտերնետով, հեռուստատեսությամբ, թերթերով աղբ ու կեղտ լցնելով նրանց մտքերի ու սրտերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

Ամենաընթերցված