11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ուրուգվահայ համայնքային կառույցների հետ

Աշխատանքային այցով Ուրուգվայի Արեւելյան Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Ուրուգվայ պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանն ու Միքայել Մանուկյանը, սեպտեմբերի 8-ին այցելել է Մոնտեվիդեոյի «Արմենիա» հրապարակ եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ ծաղիկներ խոնարհել:

Նույն օրը հայ խորհրդարանականներն այցելել են Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու առաջնորդարան, հանդիպել Հայ առաքելական եկեղեցու Ուրուգվայի թեմի առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոս Գլնջյանի եւ ուրուգվահայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են հայապահպանությանն ու ազգային միասնությանն առնչվող հարցեր:

Այցի ավարտին հայկական պատվիրակությունը հանդիպում է ունեցել Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության համալսարանի ռեկտոր Ռոբերտո Մարկարյանի հետ: Կարեւորվել է կրթական ոլորտում երկու երկրների սերտ համագործակցության անհրաժեշտությունը:unnamed (14) unnamed (15) unnamed (16) unnamed (17)

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ