15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գնացի իրենց տուն և ասացի՝ ամուսնանում ենք. Սպորտի նախարար

Wnews.am-ը գրում է.
Այս անգամ մեր զրուցակիցը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանն է։

gab

-Պարո’ն Ղազարյան, Դուք երկար տարիներ զբաղվել եք սպորտով, հանդես եք եկել Հայաստանի բասկետբոլի հավաքականում: Ինչո՞ւ ընտրեցիք հենց այդ մարզաձևը: 

-Բասկետբոլով սկսել եմ զբաղվել յոթ տարեկանից։ Ինձ համար բասկետբոլն ամենագեղեցիկ, ամենադինամիկ մարզաձեւն է։ Ընդհանրապես, յուրաքանչյուր մարզաձեւ ունի իր յուրահատկությունը։ Բասկետբոլն ինտելետկուալ մարզաձև է, սակայն խաղացողը պետք է ունենա նաև մի շարք ֆիզիկական ընդունակություններ՝ լինի ճարպիկ, արագաշարժ։ Նշեմ, որ մարզվել եմ նաեւ թենիսով, սակայն բասկետբոլն ինձ ավելի գրավեց եւ շարունակեցի զբաղվել հենց այս մարզաձեւով։
-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ նվաճումը սպորտում:
-Խորհրդային միության տարիներին անհնար էր այս մարզաձեւում բարձր տեղեր գրավել, որովհետեւ այն շատ բարդ է եւ մեր երկրում էլ ոչ այնքան զարգացած։ Բասկետբոլի մեր թիմը եղել է Հայաստանի բազմակի չեմպիոն։
-Ովքե՞ր են Ձեր ծնողները։ Ինչպիսի՞ ընտանիքում եք դաստիարակվել։
-Ծնողներս մանկավարժ են։ Կարծում եմ՝ դրանով ամեն ինչ ասված է։ Հայրս սպորտային մանկավարժության աշխարհում ճանաչված գիտնական է: Մայրս անգլերենի ուսուցչուհի է եղել։
Ձեր ծնողներից ստացած գլխավոր խորհուրդը, որը փոխանցում եք Ձեր զավակներին։
-Ամենակարեւորը՝ մարդ պետք է ազնիվ լինի։ Ազնվությունն ամեն ինչից վեր է։ Եթե մարդ հոգով ազնիվ է, նա իր յուրաքանչյուր քայլերի համար պատասխանատու կլինի։ Եթե լինես պարզ, ճշմարիտ, ազնիվ, անպայման հաջողության կհասնես։

4
-Ձեր կնոջ հետ սովորել եք միևնույն դասարանում: Իսկ ե՞րբ հասկացաք, որ ավելին եք, քան ուղղակի դասընկերներ:
-Դա ավելի բարձր դասարաններում էր, երբ ավելի լուրջ ես նայում կյանքին, հասկանում զգացմունքներդ։ Քանի որ ամեն ինչ փոխադարձ էր, ուստի ինստիտուտն ավարտելուց հետո որոշեցինք ամուսնանալ։
-Այսինքն՝ նա Ձեր առաջի՞ն սերն է եղել։
-Ես շատ եմ սիրահարվել՝ սկսած մանկապարտեզի տարիքից, բայց գիտակից տարիքում ավելի լուրջ ես նայում կյանքին և հասկանում որ սերը տարբերվում է սիրահարվածությունից։
-Ինչպե՞ս ամուսնության առաջարկություն արեցիք։
-Ես շատ մտերիմ էի կնոջս ընտանիքի հետ, այնպես որ նման հատուկ առաջարկ չի եղել։ Գնացի իրենց տուն եւ ասացի՝ ամուսնանում ենք։ Ի դեպ, զոքանչս ինձ շատ էր սիրում։
-Ի՞նչ հատկանիշներով է նա Ձեզ գրավել։
-Ազնվություն, ուղեղի ճկունություն, խելք…բոլոր այն որակները, որ պարտադիր պետք է ունենա յուրաքանչյուր մարդ։ Կինս ավարտել է ԵՊՀ-ն, սակայն դա այդքան էլ կարեւոր չէ։ Ըստ իս, յուրաքանչյուր կին պետք է իր մասնագիտությամբ առաջին հերթին ծառայի իր ընտանիքին։ Կարծում եմ՝ ընտանիքի մայր լինելը կանացի ամենակարևոր մասնագիտությունն է։

1

Գաբրիել Ղազարյանը՝ կրտսեր դստեր հետ

-Ինչպիսի՞ ամուսին եք, կբնութագրե՞ք Ձեզ։ Խստապահա՞նջ տղամարդ եք։
-Ես մեղմ ու բարի եմ, ինչպես նաև՝ խստապահանջ։ Ընդհանրապես, չեմ գոռում, ընտանեկան հարցերը կարելի է լուծել հանգիստ, հայացքով էլ կարելի է ամեն ինչ բացատրել։
-Հաշվի առնելով զբաղվածությունը՝ հասցնու՞մ եք բավարար ժամանակ հատկացնել ընտանիքին։ Ինչպե՞ս եք ընտանիքւոմ անցկացնում ազատ ժամանակը։
-Ամենադժվար եւ բարդ խնդիրը՝ ժամանակի սղությունն է։ Իհարկե, լինում են ազատ կիրակիներ։ Ընտանիքում սիրած զբաղմունքներ շատ ունենք։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ