01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Խնդրեցի Տիրոջն, ու նա լսեց ինձ

Ամեն ժամ Տիրոջն օրհներգեմ, նրա օրհնությունն ամեն ժամ բերանումս լինի:

Անձս Տիրոջով թող պարծենա, հեզերը թող լսեն եւ ուրախանան:

Մեծարեցեք Տիրոջն ինձ հետ մեկտեղ, բարձրացնենք նրա անունը միասին:

Խնդրեցի Տիրոջն, ու նա լսեց ինձ եւ իմ բոլոր նեղություններից փրկեց ինձ:

Մոտեցեք Տիրոջն ու լույս առեք, եւ թող ձեր երեսը չամաչի:

Աղքատն այս Տիրոջը դիմեց, եւ Տերը նրան լսեց ու իր բոլոր նեղություններից փրկեց նրան:

Տիրոջ հրեշտակների բանակն իր երկյուղածների շուրջն է եւ պահպանում է նրանց:

Ճաշակեցեք եւ տեսեք, թե որքան քաղցր է Տերը. երանելի է այն մարդը, որ հույսը դրել է նրա վրա:

Վախեցեք Տիրոջից, բոլոր սրբերդ նրա, քանզի նրանից վախեցողները ոչ մի պակասություն չեն ունենա:

Մեծամեծներն աղքատացան ու սովի մատնվեցին, բայց ովքեր Տիրոջն են փնտրում նրանցից ոչ մի բարիք չի պակասելու:

Եկեք իմ որդիներ եւ լսեցեք ինձ. ես կսովորեցնեմ ձեզ Տիրոջ երկյուղը. ով է մարդն այն, որ սիրում է կյանքը եւ ուզում է իր օրերը բարության մեջ տեսնել:

Լեզուդ պահիր չարությունից եւ շրթներդ թող նենգություն չխոսեն: Խուսափիր չարից ու բարիք գործիր, խաղաղություն փնտրիր եւ դրան հետեւիր:

Տիրոջ աչքերն ուղղված են արդարներին, իսկ ականջները նրանց աղոթքին: Տիրոջ հայացքը չարագործների վրա է` նրանց հիշատակն աշխարհից ջնջելու համար: Արդարները Տիրոջը աղոթեցին, եւ Տերը լսեց նրանց ու փրկեց նրանց իրենց բոլոր նեղություններից:

Տերը նրանց կողքին է, ովքեր սրտամաշ են եղել, եւ նա փրկում է հոգով խոնարհներին: Արդարների նեղությունները շատ են, Տերն ազատում է նրանց այդ բոլորից: Պահպանում է նրանց բոլոր ոսկորները, եւ դրանցից ոչ մեկը չի փշրվելու:

Մեղավորի մահը չարաչար է, իսկ արդարին ատողը կզղջա: Տերը փրկում է իր ծառաներին, եւ բոլոր նրանք, որ հույս են դնում նրա վրա, չպիտի զղջան:

Դավթի սաղոսներ գիրքը 33

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ