Ջուր չի լինելու
Պլանային ջրանջատում Աջափնյակում, Մալաթիա-Սեբաստիայում և Արմավիրում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 13-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
- Աջափնյակ վարչական շրջանի` Սիլիկյան, Լուկաշին թաղամասերի, Սպանդարյան կայարանի, Չուխաջյան, Գր. Զոհրապի փողոցների, Հասրաթյան փող. 25/1, 25/2, 25/3, 25/4 համարների,
- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Հաղթանակ թաղ. 6-ից-23 փողոցների և 1-ին փողոցի հանրային բաժանորդների,
- Արմավիրի մարզի` Մերձավան գյուղի և հարակից զորամասերի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: